Անդոնի հանձնաժողովում նույնպես Նիկոլը անհաջող կերպով փորձել է «սրբագրել» իրականությունն ու այն ներկայացնել այնպես, որ պատերազմի մեղքն իր վրա չընկնի:
Մասնավորապես՝ ինքն իրեն հարց է ուղղել ՝ կարո՞ղ էինք խուսափել 44-օրյա պատերազմից՝ պատասխանելով.«Ամենայն հավանականությամբ՝ այո, եթե նախորդ 25 տարիների ընթացքում լուծած լինեինք Ղարաբաղի հարցը»: Հայտարարել է ու նայել իր ձախ կողմում հանգրվանած Անդոնին:
Կասկած չկա՝ Նիկոլին ինչ-որ մեկը հուշել է, թե ինչպես կարող է մոռացության տալ ոչ հեռու անցյալում ԱԺ-ում հնչեցրած իր ելույթն ու դրանից բխող պատասխանատվությունը թոթափել ուսերից: Ըստ երևույթին, հենց Անդոնն էլ հուշել է. Նիկոլի այս ստոր թիմակիցը ստեր ու կեղծիքներ հրամցնելու մեծ վարպետ է, որ երբեք խղճի խայթ չի զգում, քանզի նրա զգայարանները փողն է բթացրել:
Հարց է առաջանում՝ ի՞նչ նկատի ունի Նիկոլը «Արցախի հարցի լուծում» ասեկլով: 25 տարի բոլոր նախկին իշխանուրթյուններն ամեն ինչ արել են՝ Արցախը դե ֆակտո անկախ պետություն պահելու:Մեղավո՞ր են, որ Նիկոլի նման ստոր չեն գտնվել ու հայրենիքն օտարների գրպանը չեն գցել: Մարդիկ ատամներով հայ ժողովրդի շահերն են պաշտպանել, այնինչ հետո պետք է գար մի անհայրենիք դուրսպրծուկ ու Արցախը նվեր տար Իլհամին՝ ձեռքի հետ էլ պայմանավորված պատերազմում բազմահազար հայ երիտասրադների կյանքը խլելով, որ դավաճան չհամարվի:Մինչդեռ Անդոնը չէ, որ հանրությանը պետք է պարզաբանի 44-օրյայում տեղի ունեցածն ու տոտալ դավաճանութան փաստերը վեր հանի. գիտենք՝ ինչպես է եղել, ինչու է եղել ու ում ձեռամբ է եղել:
Բազմահազար երեխաների արյունը Նիկոլի, Սյամոյի ու նրանց ընդհանուր սիրո՝ Հակոբյան Աննայի խղճին է…
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1868
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



