Մեկնաբանելով Արցախում ստեղծված իրավիճակն ու դրա պատճառները՝ Սյամոն Արցախի իշխանություններին մեղադրել է անհեռատես լինելու համար՝ հայտարարելով, որ նրանք պարտավոր էին կանխատեսել այսօրվա բլոկադան և նախքան այս Արցախում մթերք կուտակել: Սյամոն այս կոնտքեստում փորձել է պարզաբանել, թե ինչին է ինքը ձգտում: Ըստ նրա՝ իր համար խնդիրը ոչ թե պաշտոնն է, այլ պատասխանատվություն վերցնելու կարողությունը: Այսինքն՝ Սյամոն Արցախում ստեղծված ծանրագույն իրավիճակի ֆոնին փորձել է իքնափիառվել ու համոզել, որ ի տարբերություն այլոց, ինքն իբր պատասխանատու մարդ է, և եթե իրեն վստահվեր պաշտոն, ապա Արցախն այս օրին չէր հասնի:

Սյամոյի խոսքերը գուցե ինչ-որ տեղ ընկալելի կամ արժանահավատ կհնչեին, եթե չլիներ վերջին տարիների նրա հետագիծը: Խնդիրն այն է, որ պատասխանատվությունից խոսում է մի մարդ, որը պատերազմի օրերին անձամբ է ղեկավարել Արցախի անվտանգության խորհուրդը: Այսինքն՝ կրել է պատասխանատվություն ու կրելով պատասխանատվութուն՝ ապացուցել, որ պատասխանատվություն կրել չի կարողանում. ոչ միայն ցայսօր էլ չի ընդունում իր պատասխանատվության բաժինը 44-օրյայի հետևանքների համար, այլև հասկանալով, որ իրեն Արցախում դրել են «չուչելի» տեղ՝ շարունակել է լինել ԱԽՔ, մինչդեռ կարող էր հրաժարական տալ հենց այն պահին, երբ հասկացավ, որ իրեն այնտեղ իբր բանի տեղ չեն դնում: Թող հրաժարական ներկայացներ ու այսօր իսկապես պատասխանատվություն չէր կրի 44-օրյայի հետևաքների համար ու գուցե նույնիսկ ստիպեր մարդկանց վերագնահատել իր մասին առկա կարծիքը:

Բայց, անկասկած, միայն Սյամոյի կենսագրության վերահիշյալ կտորը չէ, որ պետք է համոզի արցախցիներին՝ հավատ չտածելու նրա խոսքերին: Բա հեռավոր 90-ականնե՞րը, բա այդ տարիների համար ո՞վ պետք է պատասխանատվություն կրի, «Սադի Գոքո՞րը»: Ախր ամեն ինչ տեղի է ունեցել արցախցիների աչքի առաջ, չէ՞, հո այսօրվա արցախցիները երեկ լուսնից չեն իջել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել