Մինսկում ընթանում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը, հայտնում է ԲելՏԱ-ն։

Բացելով հանդիպումը՝ Բելառուսի արտգործնախարար Սերգեյ Ալեյնիկը վստահություն է հայտնել, որ այն կանցնի արդյունավետ, կառուցողական և վստահելի մթնոլորտում։

Հանդիպումից առաջ արտգործնախարարությունների ղեկավարները հանդիպել են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։

«Դուք առաջին ձեռքից գնահատական ստացաք ներկա ռազմաքաղաքական իրավիճակի, աշխարհաքաղաքական իրավիճակի, ՀԱՊԿ-ում փոխգործակցության վերաբերյալ Բելառուսի մոտեցումների, մեր կազմակերպությունում համախմբվածության և համերաշխության բարձրացման անհրաժեշտության մասին։ Մենք իսկապես շատ լուրջ ենք վերաբերվել ՀԱՊԿ-ում մեր նախագահության նախապատրաստմանը»,- նշել է Սերգեյ Ալեյնիկը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել