Հենց հիմա Նիկոլը ուղիղ եթերում խաբում է։
Նա չի ասում ամենակարեւորը. հոկտեմբերի 19-ին նա մեզ ասել է,որ պատերազմն արդեն տանուլ է տրված ու սա պարտություն է։
Ու իմանալով,որ արդեն պարտվել է հազարավոր նոր զոհեր է տվել ու ավելի վատ պայմաններով նոյեմբերի 9-ի փաստաթուղթ է ստորագրել։
Հոկտեմբերի 19-ին Նիկոլը նաեւ ասեց,որ խնդրել է Պուտինին ՀՀ սահմանին ռուսական դրոշներ տեղադրեն,որ Ադրբեջանը չներխուժի Սյունիք,իսկ հիմա եկել ազնիվ տղա է խաղում,թե թույլ չեմ տվել Մեղրիում խաղաղապահներ ու միջանցք։
Հիմա համեմատեք հոկտեմբերի 19-ի առաջարկն ու նոյեմբերի 9-ի փաստաթուղթը։
Եթե հոկտեմբերի 19-ին Շուշին մնում էր հայկական վերահսկողության տակ թեկուզ ադդբեջանցիների վերաբնակեցման հեռանկարով,ապա նոյեմբերի 9-ին Շուշին անցավ Ադրբեջանի վերահսկողության։
Հոկտեմբերի 19-ին Շուշիում ծածանվելու էր Արցախի դրոշը,իսկ Ամենափրկիչ եկեղեցու վրա՝ խաչը։
Իսկ այսօր այնտեղ ադրբեջանական դրոշ է,խաչն էլ հանված է։
Հոկտեմբերի 19-ից հետո հազարավոր տղաներ զոհվեցին։
Հոկտեմբերի 19-ից հետո ինչքան զոհ տվել ենք՝Նիկոլի խղճին է։
Ու դրա համար նա դատվելու է։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid02WgDHkChxnFvzWig4DhdDNYioFHbicJmN3dJJJHGvvB9JqrKyTv339tGvChyn3zTPl&id=100044409284560
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել