Lurer.com-ը գրում է.

Սոցցանցերի օգտատերերին զարմացրել է ավստրալիացի մի կնոջ՝ սուպերմարկետից գնած «կատարյալ կլոր ձուն», գրում է Independent-ը։

Ինչպես հայտնել է Ավստրալիայից հայտնի բլոգերը, ձվի լուսանկարն իրեն ուղարկել է իր հետևորդներից մեկը։ Իր թույլտվությամբ կինն իր էջում տեղադրել է ձվի կադրերը, որոնք վիրուսային են դարձել։ Օգտատերերը, ինչպես և հաճախորդը, այն «կատարյալ կլոր» են համարել:

«Ես որոշեցի կիսվել այս հրաշալի գտածոյով․ մեր ձվի տուփի մեջ գտել ենք կլոր ձու»,-ասել է լուսանկարի հեղինակը։

Ավստրալացին վստահ է, որ նման կլոր ձու գտնելու հավանականությունը միլիարդից 1 է, և կնոջ գնածի նմանը վաճառվել է ավելի քան 1400 դոլարով։

Ձվի ձևը զարմացրել է նաև սոցցանցերի օգտատերերին։

«Կարծում էի, թե դա հսկա կարամելային գնդակ է», - խոստովանել են մեկնաբանները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել