Ըստ մամուլում հայտնված տեղեկությունների՝ Սյամոն, որ ավելի վաղ հայտարարել էր, թե այլևս որևիցե պաշտոն զբաղեցնելու առաջարկ չի ընդունի, որոշել է ձեռնոց նետել ինքն իրեն ու կրկին փորձել. նոր շարժում է սկսել՝ պահանջելու իշխանափոխություն։ Նա առայժմ փակ հանդիպումներ է ունենում տարբեր շրջանակների հետ, քննարկում իր գաղափարները՝ շոշափելով մարդկանց տրամադրությունները։

Սյամոն, փաստորեն, չի կարողացել ինքն իրեն հաղթահարել, նա չի կարողացել ինքնազսպվել. դե փողի հանդեպ սերը խեղդում է, ի՞նչ կարող է անել:

Սյամոն չի ցանկանում հասկանալ, որ որևիցէ ձեռքբերում չունենալու բուն պատճառը ժողովրդի շրջանում իր անձի հանդեպ առկա անվստահությունն է: Բաքվի ու Ստեփանակերտի ակտիվ երկխոսության ջատագով Սյամոյի առաջխաղացումը, արցախցիներն էլ են հասկանում, ձեռնտու է բացառապես Բաքվին հենց միայն այն պատճառով, որ Սյամոն «երկխոսություն» կոչվող խեղկատակության օգտին է պրոպագանդում. հավն էլ է հասկանում, որ ոչ մի երկխոսություն էլ չի լինելու, այլ լինելու է թելադրանք՝ ինչ պայմաններով են արցախցիները հանձնվում:

Թեկուզ մի դար էլ Սյամոն քարոզի, շանս չունի, այնպես որ՝ թող զուր տեղը հույսեր չփայփայի. Աննան մուրազին հասնելու շանս չունի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել