Երգչուհի Սիրուշոն վերջին մեկ ամսվա ընթացքում գտնվում էր արտերկրում։ Սկզբում նա մեկնել էր Ֆրանսիա, որտեղ տեղի էր ունեցել նրա զարդերի ցուցադրությունը, ապա՝ ԱՄՆ։ Սիրուշոն իր ինստագրամյան էջում լուսանկարներ է հրապարակել, թե ինչպես են դիմավորել իրեն երեծաները երկարատև բացակայությունից հետո։

Լուանկարներին կից երգչուհն գրառում է կատարել.

«Վերջին տարիներին ուշադրությանս ու ժամանակիս մեծ մասը երեխաների հետ էր, և աշխատանքը արդյունքում մղվում էր հետին պլան: Շուրջ 9 տարի կամ երեխայի էի սպասում, կամ կերակրում, կամ հետո վերականգնվելու պրոցես անցնում :)))
Ու այն աշխատանքն էլ, որ անում էի այդ ընթացքում հիմնականում եղել է քնի ու հանգստի հաշվին։

Հիմա, 3 երեխա հետո ))), երբ վերջնական ձևավորել ենք մեր ընտանիքը, և տղաներն ավելի մեծ են, փորձում եմ ավելի շատ ժամանակ տրամադրել աշխատանքին ու ինձ: Իրենք էլ իրենց դպրոցական և ընկերական զբաղվածությունն ունեն, և ժամանակը կարողանում ենք ճիշտ բաժանել:

Օրվաս ու կյանքիս մեծ մասը միևնույն է իրենցն է)))»։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Sirusho (@sirushoofficial)

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от @sirushoofficial_fan

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել