Տեսնես դեմոկրատիայի համաշխարհային հովանավորներից գոնե մեկը մի ծպտուն կհանի՞ այսքանից հետո

Ինչպես և ակնկալվում էր, Արմեն Աշոտյանին 2 ամսով կալանավորեցին: Այսպիսով՝ պետք է արձնագրել, որ «ժողովրդավարության բաստիոնում» քաղբանտարկյալների թիվը ևս մեկով ավելացավ, ևս մեկ ավելորդ անգամ Նիկոլն ի ցույց դրեց իր ստոր էությունը՝ ապացուցելով, որ Հայաստանում ո՛չ օրենք կա, ո՛չ էլ դատարան. կա մի Նիկոլ, որ ինքն իրենով փոխարինում է բոլորին ու ամեն ինչ՝ հանդիսանալով ազատ մտքի ու խոսքի թիվ մեկ թշնամին:

Միանգամից հարց է առաջանում՝ ինչո՞ւ հենց հիմա, եթե Աշոտյանը տարիներ ի վեր նույն բանն է արել՝ խարազանելով Նիկոլի դավաճանությունը:

Առաջիկայում, ասում են, լրջագույն պրոցեսներ են սպասվում, և որպեսզի կարողանան առավել հեշտորեն բոլորիս վրայով անցնել, Հայաստանը տրորել, իսկ հետո մեղքը գցել նախկինների վրա, Նիկոլն ընկել է հենց Աշոտյանի հետևից՝ մեկի, ով ի վիճակի էր ու պետք է պատռեր դավաճանի թուրքական դիմակն ու արթնացներ հասարակության կամ գոնե դրա քիչ թե շատ գիտակից հատվածին. հատկապես հասարակության ինտելեկտուալ շերտի մոտ Աշոտյան լուրջ հեղինակություն է, իսկ ինտելկոտիալներն այն շերտն են, որից Նիկոլը սարսափում է. չսարսափեր, դեբիլներով ու տխմարներով իրեն չէր շրջապատի:

Տեսնես դեմոկրատիայի համաշխարհային հովանավորները շարունակելո՞ւ են պապանձված մնալ՝ ողջունելով Նիկոլի ստորությոնները, թե՞ գոնե մարդ կգտնվեն ու ձևի համար մի ծպտուն կհանեն…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել