Մի հարց էլի՝ իսկ այդ ի՞նչ գործիք էին կիրառում նախկին իշխանությունները, որից հիմա իբր հրաժարվել են գռզոները: Բա եթե նախկինները հակված լինեին ռեպրեսիաների, որոնց ամեն օր ականատես է դառնում հանրությունը Նիկոլի օրոք, գռզոներն ու վիգենները, անդոններն ու նիկոլները քաղաքական դաշտ մուտք գործելու հնարավորություն կունենայի՞ն, թե՞ մի պատի տակ սատկած կլինեին կամ առնվազը մղոններով իրենց հեռու կպահեին քաղաքականությունից: «Ռոսիա Մոլը» ո՞ւմ օրոք բացվեց, ո՞ր ուժն էր այդ ժամանակ գերիշխողը, կամ քանի՞ քաղբանտարկյալ կար ՀՀԿ-ի օրոք, իսկ քանի՞սը՝հիմա՝ Գռզոյի օրոք: Թե՞ ՍԴ–ին նախկիններն էին բռնաբարում կամ մուրճը սարքում նախընտրական քարոզարշավի խորհրդանիշ…
Գռզոն է կերել այս երկիրը: Ինչպես 90-ականներին թալանեց ողջ սովետական Հայաստանի հարստությունը, այնպես էլ այսօր է հոշոտում՝ ուղղակի մի փոքր այլ մեթոդներով ու գալստուկը վզին կապած:
Նախկիններին արժե մեղադրել միայն մի բանում՝ գռզոների հանդեպ ժամանակին ավելորդ հանդուրժողականություն դրսևորելու…
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1850
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



