Խաչատրյան Վիգենը կրկին պղտորել է ԱԺ մթնոլորտը
Խաչատրյան Վիգենը հերթական անգամ հանդես է եկել իրեն վայել հայտարարություններով: Օրինակ՝ մատնացույց անելով «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի յուրահատկություններից մեկը՝ միաժամանակ գովաբանել է խոսքի ազատությունն ու ժողովրդավարությունը, որոնք, ըստ նրա, թույլ են տալիս ժողովրդին՝ տեսնելու՝ ով է պոռոտախոս, ով՝ գործ անող, ով է աթոռի մեռած, ով՝ ժողովրդին նվիրված: Վիգենը միաժամանակ կարևորել է ԱԺ ամբիոնը, որտեղ հնչող ելույթներն օգնում են հասարակությանը լավ ճանաչել իրեն էլ, ընդդիմությանն էլ:
Նորանկախ Հայաստանի ողջ պատմության ընթացքոմ խոսքի ազատությունն ամենաբիրտ մեթոդներով ճնշող, ԶԼՄ-ներ փակող ու լրագրողներին հայհոյող քաղաքական թիմի ներկայացուցիչը, փաստորեն, հանդգնում է խոսել խոսքի ազատության պարգևած բարիքներից: Զարմանալի չէ, իհարկե, հաշվի առնելով այն, թե ով է ցինիկություն անողը: Բայց ամենաուշագրավը թերևս ԱԺ ամբիոնի գործառույթային առառանձնաատկություններին առնչվող հայտարարությունն է, որ կատարել է Վիգենը՝ մոռանալով, թե ինչեր է բարբաջել ու ինչեր է շարունակում վայրահաչել ոչ միայն ինքը, այլև ՔՊ-ի պարագլուխ Նիկոլը, թե՞ Ադբեջանի ազգային շահերը ԱԺ ամբիոնից ընդդիմադիրներն են առավոտից՝ երեկո պաշտպանում ու ահաբեկելով ու ստորացնելով հայ ժողովրդի արժանապատվությունը՝ հայտարարում, որ անկախ ամեն ինչից ստորագվելու է «խաղաղության համաձայնագիրը»՝ անկախ ամեն ինչից, անկախ դրա հետևանքներից՝ պաշտոնապես ճանաչելով Արցախը որպես Ադրբեջանի հող: Հիմա այս ամենը հաշվի առնելով՝ ի՞նչ է ուզում ասել Վիգենը, որ իրենք ավելի շահեկան դիրքերում են,քան ընդդիմությո՞ւնը:
Հենց ԱԺ ամբիոնն է, որ օգնում է հասարակությանը ճիշտ կողմնորոշվել. այնտեղից հնչող իշխանական տուտուլիկների հայտարարությունները արագորեն սթափեցնում են հայ հանրությանն ու դուրս բերում նիկոլական կործանարար թմբիրից՝ ի ցույց դնելով ՔՊ-ի հեռահար նպատակները, այն կործանարար տեսլականը, որին ձգտում են վիգենները:



