Խոսելով տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման, ինչպես նաև Սյունիքով դեպի Նախիջևան տանող ճանապարհի կարգավիճակի ու վերահսկման մասին՝ ՔՊ-ական Եղոյան Արմանը մի շատ ինքնավստահ պնդմամբ է հանդես եկել: Մասնավապես՝ ՔՊ-ականը հայտարարել է՝ մեր տարածքում մենք անվտանգ ենք: «Ձեր հարցից ենթադրվում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում մենք պիտի անհանգստանանք, մեր իսկ տարածքում: Մենք մեր տարածքում ենք, ի՞նչ ունենք անհանգստանալու»,-կիսահռետորական հարց է բարձրացրել Արմանը՝ այդպես էլ չկարողանալով հստակ պատասխանել՝ ճանապարհը կոնկրետ ովքեր են վերհսկելու, ռուսական ուժե՞րը, թե՞ հայկական:

Ինչպես հայտնի է, այս հարցի շուրջ հայկական ու ադրբեջանական կողմերի հայտարարւոթյունները միմյանց հակառակ են. մենք հայտարարում ենք, որ ճանապարհը վերահսկելու ենք ինքներս, իսկ թուրքերն ասում են, որ ճանապարհի վերահսկողությունն իրականացնելու են ռուսական ուժերը: Ահա այստեղից է, որ բխել է լրագրողի հարցը՝ Նիկոլի եղոյին:

Եղոյան Արմանի ինքնավստահ ու նույնիսկ մուննաթային տոնով արված այն հարցադրումը, թե ինչո՞ւ մենք պետք է անհանսգտանանք մեր իսկ տարածքում, յուրատեսակ իմաստ է ձեռք բերում հատկապես ադրբեջանցների կողմից երկու հայ զինվորի գերեվարման վերջին դեպքի լույսի ներքո. այդ տղաներն էլ մեր տարածքում հաց էին տանում մեր դիրքապահներին, բայց դա չէր խանգարել թուրքերին մտնել մեր տարածք, գերի վերցնել տղերքին ու հետո տանել Բաքու ու դատել: Է՛լ չասած ՀՀ ներխուժած ադրբեջանցի դիվերսանտների մասին, որոնցից մեկը մեր տարածքում մարդ էր սպանել ու պարծեցել: Հիմա Եղոյան Արմանին պա՞րզ է, թե ինչի՞ց է գալիս մարդկանց անհանգստությունը: Եթե դու քո տերիտորիայով թուրքերին ճանապարհ ես տալիս, այսինքն՝ նրանք մնում են ՀՀ սուվերեն տարածքներ, կտրում-անցնում մոտ 40կմ, ապա ինքնաբերաբար մեծանում են անվտանգային խնդիրները՝ հաշվի առնելով առնվազը թուրքերի ունեցած վերջնանպատակը: Ուստի՝ ճանապարհի վերահսկողության իսկապես հիմնահենքային է. դրանից շատ բան է կախված՝ գեոպոլիտիկ խնդիրներից՝ անձնական անվտանգություն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել