Ալենին երևի դուր է եկել Իլհամի ժպիտը. Նիկոլը նրան ու Մեհրիբանին, ասում են, զվարճալի անեկդոտ է պատմել, որից էլ Իլհամի տրամադրությունը բարձրացել է: Ալենը խիստ ընտրողաբար է գնահատում Նիկոլի այցը՝ Թուրքիա, դրա արդյունավետությունն ու արդյունքները: Միայն թուրքական մամուլի անբարո ծաղրը՝ Նիկոլին, երբ պատերազմի զոհերի հիշատակի առաջ խոնարհվող Նիկոլի նկարով էին մեկնաբանել նրա այցը՝ Թուրքիա՝ հստակորեն ընդգծելով, թե ինչ արժեք ունի նա, բավական է՝ իրական կարծիք կազմելու եղելության մասին: Իհարկե, դրանով միայն Նիկոլին չէ, որ ծաղրել ու նվաստացրել էին, այլ՝ բոլորիս, բայց քանի որ Ալենի համար թուրքի ծաղրը փառք է, ուստի նույնիսկ դա Ալենին դաս չի եղել:
Եթե նույնիսկ Էրդողանը ողջունել էլ է կամ Նիկոլի ձեռքը սեղմել, ապա միայն այն պատճառով, որ այդ ձեռքն է հային դավաճանել: Նիկոլն Էրդողանի ու Ալենի հերոսն է միաժամանակ դարձել. մեկն իր երկրի շահերի համար է Նիկոլին շոյել, մյուսը քծնում է՝ միայն իր գրպանային շահերը սպասարկելու համար:
Թուրքերը սիրում են փափուկ հետույքներ…
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1834
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



