Armeniasputnik.am-ը գրում է.
Կարևոր է, որ ներկայիս փուլում Ռուսաստանի և Հայաստանի միջև փոխգործակցությունը զարգանում է ոչ միայն երկկողմ, այլև ավելի լայն ինտեգրացիոն համատեքստում՝ ԵԱՏՄ, ԱՊՀ, ՀԱՊԿ շրջանակներում։ Այս մասին հայտարարել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը Ռուսաստանի օրվա կապակցությամբ ընդունելության ժամանակ իր ելույթում, հաղորդում է Sputnik Արմենիան։
«ՌԴ-ն միջազգային ասպարեզում առանցքային խաղացողներից մեկն է, առանց որի անհնար է լուծել արդի համաշխարհային խնդիրները, հաղթահարել միջազգային անվտանգության նոր մարտահրավերներն ու սպառնալիքները։ Մեր երկիրը, որպես անկախ և ինքնուրույն պետություն, մտադիր է հավասարակշռված և բազմավեկտոր քաղաքականություն վարել՝ գիտակցելով իր առանձհատուկ պատասխանատվությունը գլոբալ և տարածաշրջանային մակարդակում կայունության և անվտանգության պահպանման համար»,-ընդգծել է Կոպիրկինը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը բաց է աշխարհի պետությունների հետ կառուցողական գործընկերության համար, չի պատրաստվում մեկուսացման գիծ պահել և այլ երկրների նկատմամբ կանխակալ հայացք կամ թշնամական մտադրություններ չունի: Միևնույն ժամանակ ՌԴ-ն ակնկալում է հարաբերություններ, որոնք կառուցվում են իրավահավասարության և շահերի փոխադարձ հաշվառման սկզբունքների հիման վրա։
Խոսելով Ռուսաստանի մերձավոր հարևանների մասին՝ դեսպանը նշել է, որ այստեղ գլխավոր նպատակը խաղաղության, համերաշխության և ընդհանուր զարգացման ու բարգավաճման հանձնառության մթնոլորտի ձևավորումն ու պահպանումն է: Միաժամանակ նա նշել է, որ Ռուսաստանի և նրա դաշնակիցների նկատմամբ ոչ բարեկամական քայլերը համարժեք պատասխան կստանան։ Արտաքին քաղաքականության նորացված հայեցակարգը նախատեսում է նման գործողություններին ինչպես համաչափ, այնպես էլ ոչ համաչափ պատասխանի հնարավորություն։
«Ներկայումս ՌԴ ԶՈւ-ն շարունակում է ռազմական գործողությունն Ուկրաինայում։ Չնայած արևմտյան էլիտաների պարադոքսալ կարճատեսության և անզուսպ էգոիզմի հետևանքով առաջացած ճգնաժամին, Ռուսաստանը դեռ ունի բարեկամներ, որոնց թվում է նաև Հայաստանը, որն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում մեր արտաքին քաղաքական գործընկերների շրջանում՝ հաշվի առնելով մեր երկկողմ հարաբերությունների ռազմավարական և դաշնակցային բնույթը»,-ասել է Ռուսաստանի դեսպանը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Նյութի աղբյուր՝ https://armeniasputnik.am/20230612/hh-n-arandznahatuk-tegh-e-zbaghecnum-rd-razmavarakan-gvortsynkerneri-sharqum-rd-despan-61028767.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել