Խաչատրյան Վիգենն ընդդիմությանը մեղադրել է ռազմական հեղաշրջում պատրաստելու, քաղաքացիական պատերազմ հրահրելու նպատակ ունենալու համար՝ հիմք ընդունելով Աղվան Վարդանյանի՝ 100 մահապարտ գտնելու անհրաժեշտության մասին հայտարարությունը: Ընդ որոմ՝ Վիգենը նման նպատակներ ունենալու համար ոչ ուղիղ կերպով մեղադրել է նաև Ռուսաստանին՝ հայտարարելով, թե ընդդիմությունը Հյուսիսի ծրագիրն է առաջ տանում՝ Հայաստան ՀԱՊԿ զորքեր մտցնելու վերաբերյալ: «Եղբայրասպան կոչեր են անում ու հանգիստ մա՞ն են գալիս Երևանում»,-հարց է բարձրացրել Վիգենը՝ պնդելով միաժամանակ, որ իրենց խնդիրը Հայաստանի շահերը սպասարկելն է:

Վիգենն իրականւմ մանիպուլացրել է Վարդանյանի հայտարարությունը՝ այն ընկալելով իր հոգեվիճակին համապատասխան կերպով. Վիգենը վախեցած է, իսկ պայքարի մղող ցանկացած հայտարարություն նրա կողմից որպես մահացու վտանգ է ընկալվում՝ ստիպլով լաչառ կնկա նման ճղճղալ: Հանդիսանալով Թուրքիայի գործիքը՝ Վիգենն ընդդիմությանն է մեղադրել այլ երկրի գործիք լինելու համար մի դեպքում, երբ եթե չլիներ ընդդիմության պայքարը, այսօր քարտեզի վրա Հայաստան գոյություն չէր ուեննա. ընդդիմության պայքարն է, որ հետաձգել է մեզ համար կործանարար փաստաթղթերի ստորագրումը, ի ցույց դրել դեռ չսպառված ազգային իմունիտետը:

Քաղաքացիական պատերազմ է հրահրում Նիկոլը՝ կործանելով Հայաստանն ու ստիպելով գնալ իր դեմ ծայրահեղ քայլերի. Էդրողնաի հայտնի հայտարարությունը հիմք ընդունելով՝ կարող ենք ասել, որ նման բախումները ձեռնտու են Թուրքիային՝Հայաստան զորք մտցնելու ու Նիկոլի իշխանությունն անսասան պահելու, չէ՞ որ վերջինս երդվել է ամեն ինչ անել՝ Հայաստանը թուրքական ազդեցության գոտի դարձնելու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել