Hetq.am-ը գրում է.
Այսօր Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում Հուսեյն Ախունդովին դատական նիստերի դահլիճ բերելու պահին դահլիճից ուժեղ լացի ձայն լսվեց։ Հուզվողը Անի Մելիքսեթյանն էր՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» սպանված աշխատակից Հայրապետ Մելիքսեթյանի դուստրը։ Հուզմունքի պահին նա ձեռքում եղած հեռախոսը նետեց Ախունդովի ուղղությամբ, որը չդիպավ նրան։ Դեպքից հետո տուժողի դուստրը պնդեց ներկա լինել դատաքննությանը՝ խոստանալով չկրկնել արարքը, գրում է «Հետք»-ը։
Դատավոր Նապոլեոն Օհանյանը որոշեց, որ մեղադրյալի կալանքի ժամկետը կերկարաձգվի ևս երեք ամիս ժամկետով, քանի որ հիմք ընդունելով գործում եղած տեղեկությունները՝ հավանական է, որ Ախունդովը կարող է խոչընդոտել դատաքննության հետագա ընթացքին։ Նա կարող է փախուստի դիմել, կատարել նոր հանցանք, ինչպես նաև չունի Հայստանում մշտական բնակության վայր, կապեր և մեղադրվում է ծանր և առանձնակի ծանր հանցանքներ կատարելու մեջ։ Կալանքը երկարաձգելու որոշմանը կողմերից ոչ մեկը, այդ թվում ամբաստանյալ Ախունդովը առարկություններ չունեին։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։