Vemard.com-ը գրում է.
Բրիտանացի հետազոտողները կազմել են «մանկական հարցերի» վարկանիշային աղյուսակ, որոնցից ամենաշատն են վախենում ծնողները: Հարցմանը մասնակցել է 5-16 տարեկան երեխաներ ունեցող ավելի քան 2000 ծնող: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, պարզվել է, որ ծնողների համար ամենաբարդ հարցն է՝ «Ինչո՞ւ է Լուսինը երբեմն ցերեկը երևում»: Դրան հետևում են «Ինչո՞ւ է երկինքը կապույտ» և «Մենք երբևէ այլմոլորակայինների կհանդիպե՞նք» հարցերը: Ամենագլուխկոտրուկային հարցերի հնգյակը եզրափակում են «Որքա՞ն է կշռում մեր մոլորակը» և «Ինչո՞ւ են ինքնաթիռները կախված օդում» հարցերը: Այնուհետև հաջորդում են «Ինչո՞ւ է ջուրը թաց», «Ինչպե՞ս սյունակների բաժանել», «Ձմռանն ո՞ւր են կորչում մեղուներն ու թռչունները», «Ինչպե՞ս է առաջանում ծիածանը» և «Ինչո՞ւ են երկրագնդի վրա տարբեր ժամային գոտիներ գործում»:Ծնողների կարծիքով՝ իրենց երեխաների այդ հարցերը գալիս են հեռուստատեսությամբ ցուցադրվող ուսուցողական հաղորդումներից: Հարցվածներից շատերը խոստովանել են, որ երեխաների հարցերին պատասխանելու համար իրենք բավարար գիտելիք չունեն մաթեմատիկայի և բնական գիտությունների բնագավառում: Գիտնականները նշել են, որ ծնողների 26%-ը մշտապես այնպիսի զգացողություն են ունենում, թե իրենց երեխաները ավելի լայն պատկերացումներ ունեն մաթեմատիկայից և բնական գիտություններից, քան իրենք: Ծնողների կեսից ավելին դժգոհության զգացողություն է ունենում սեփական անձի նկատմամբ, երբ չի կարողանում պատասխանել երեխաների հարցերին: