Թե ինչու է ագենտը շտապել շնորհավորել սեփական կուրատորին, պարզ է. երկուսին էլ միավորում է Թուրքիայի ու Էրդողանի հանդեպ սերն ու Հայաստանը հնարավորինս արագ կերպով թուրքական վիլայեթի վերածելու փափագը: Հաքան Ֆիդանը, ի դեպ, երկար տարիներ եղել է թուրքական MIT-ի ղեկավարը՝ Էրդողանի գաղտնքների պահապանն ու կեղտոտ օպերացիաների ղեկավարը: Անշուշտ, Ֆիդանը տեղյակ է՝ ով է Արաբատը, ինչ մաստի շպիոն է Նիկոլի մանկլավիկը և հատկապես ինչ նպատակով է նշանակվել պաշտոնի:
Փաստորեն՝ Թուրքիան ԱԳՆ նախարար է նշանակում ուժային կառույցի ղեկավարին՝ դրանով ընդգծելով առաքին քաղաքականութան ոլորտում իր ունեցած ագրեսիվ ծրագրերի անփոփոխելիությունը, իսկ Հայաստանում ԱԳ նախարար է աշխատում մեկը, ում թուրքի ագենտ լինելն ապացուցված է փատաթղթերով: Հիմա այս ֆոնին հնարավո՞ր է որևցէ դրական բան սպասել հայ-թուրքական ջեմացող հարաբերություններից:
Ֆիդանի թիրախը լինելու է Հայաստանը, քանի որ հականում են՝ եթե կարողանան կա՛մ ոչնչացնել, կա՛մ ուղղակի կլանել Հայաստանը, Թուրքիան կդառնա համաշխարհաին գերտերություն՝ հասնելով Ասիայի խորքերը: Նիկոլի ուզածն էլ, ի դեպ, հենց դա է, որ հենց թուրքերը «տիրություն անեն» Հայաստանը, որ ոչ միայն հնարավորություն ունենա՝ շարունակելու յուր պաշտոնավարոումը, այլև երբեք ստիպված չլինի նվազագույնը հայտնվել ճաղերի հետևում:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1817
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել