Բոլոր երեք սեյսմիկ իրադարձությունները տեղի են ունեցել Խաղաղ օվկիանոսում, հայտնում է gazeta.ru-ն:
5,2 մագնիտուդով առաջին երկրաշարժը տեղի է ունեցել հունիսի 9-ի առավոտյան տեղական ժամանակով մոտ 9:30-ին՝ 51 կիլոմետր խորության վրա: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ուստ-Կամչատսկ գյուղից 120 կմ հեռավորության վրա։
Երկրորդ երկրաշարժը՝ 5,4 մագնիտուդով, գրանցվել է տեղական ժամանակով մոտ 13։00-ին, իսկ վերջինը՝ 3,9 մագնիտուդով, գրանցվել է 10 րոպե անց։ Այս երկրաշարժերի էպիկենտրոնները գտնվել են Ուստ-Կամչատսկ քաղաքից համապատասխանաբար 117 և 106 կմ հեռավորության վրա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել