Թալին խոշորացված համայնքի Արագածավան գյուղի ՋՕԸ վերահսկողության պետ ՔՊ-ական Սուրեն Թորոսյանի կողմից բռնության ենթարկված 24-ամյա երիտասարդը մանրամասներ է պատմել երեկվա միջադեպից:

«Ստեղ կանգնած եմ եղել, ինքն ավտոյով եկավ, կողքս կանգնեց, ասեց՝ նստի ավտոն: Ասեցի՝ չեմ նստի, դու ով ես, որ քո ավտոն նստեմ: Ասեցի՝ հետս խոսելու բան ունես, արի իմ գործի տեղը խոսենք: Խնդիրը ծգել է 6 ամիս առաջ, ինքը «աբիժնիկ» է մնացել ինձնից, որ ես իրեն զարկել եմ: Մի անգամ ոտքով եմ զարկել, մի անգամ էլ բոքսով դոշին: Խնդիրը ջուրն է եղել, որ գլխավոր տեղից ջուր է փակել մեզ վրա: Ես որ իրեն 6 ամիս առաջ զարկել եմ, աբիժնիկ է մնացել:

Ավտոն կանգնեցրեց, իջավ, եկավ գազը փչեց աչքերիս: Աչքերիս առաջ սեւացավ ու փետով զարկեց գլխիս: Մի անգամ զարկեց, որովհետեւ փետը ջարդվեց: Որ ուզում էր նստեր մեքենան, ես զարկեցի իր ավտոյին, ծռվեց: Մի քիչ առաջ գնաց, էլի եկավ, քարը վերցրեց, ուզում էր զարկեր, չկարողացավ: Էն կողմից մեր ախպերներից կային եկող: Ասեցին՝ քարը գցիր ձեռիցդ: Քարը քցեց, ես առաջացա դեպի իրեն, ինքը փախնում էր: Ես ուժեղ քֆուրներ եմ տվել իրան ու դրա պատասխանները կտամ»,-ասաց նա:

Երիտասարդը ասաց, որ գլխին կար են դրել:

«Մենք գնացինք իրենց մայլա, ելավ դեմներս: Ասեցինք՝ արի գյուղից դուրս գան, խոսենք, ինքը ֆռաց, գնաց տուն ու դուրս չէր գալիս: Զանգեց միլիցեքին: Ոչ թե մենք ենք զանգել, այլ ինքն է զանգել միլիցեքին ու թեման բացվել է: Ինքը պետք ա Արագածում չապրին, ինքը շատ դիշովկա, գործ տվող գյադա է, ոչ մեկի հետ լավ չի:

Նիկոլի հետ մոտեցել է, պրախոդները լրիվ բացվել ա: Սաղ Նիկոլի տասովկեքով է ինքը սենց անում»,-ասաց նա:

Արագածավանի մեկ այլ բնակիչ էր հավելեց. «Թող երկրի ղեկավարի բարի լինի սենց մոլախոտներին հեռացնի ընդհանրապես»:

Ավելի  վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 7-ին, Ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում է ստացվել, ժամը 19.00-ի սահմաններում, Արագածավան բնակավայրում գտնվող ավտոմեքենաների լվացման կետի մոտ ծագած վիճաբանության ընթացքում Թալին խոշորացված համայնքի Արագածավան գյուղի ՋՕԸ վերահսկողության պետ ՔՊ-ական Սուրեն Թորոսյանը գազաբալոնով գազ է փչել նույն բնակավայրի բնակիչ, 24-ամյա Ա․Ս․-ի դեմքին, փայտով հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Վերջինս ստացել է ամբուլատոր բուժօգնություն։

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:

2023թ. հունիսի 8-ին, ժամը 00.15-ին, Ս․ Թ․-ն ոստիկանության աշխատակիցների կողմից ներկայացվել է Թալինի քննչական բաժին:

Որոշում է կայացվել հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով վերջինիս ձերբակալելու մասին:

Ա․ Ս․-ն ճանաչվել է տուժող։

Նախօրեին գյուղացիները փակել են ճանապարհը եւ պահանջել, որ Սուրեն Թորսոսյանը ներկայանա եւ պատասխան տա իր արածի համար:  Գյուղացիները պատմել են, որ կոնֆլիկը կապված է ջրի հետ. «Երիտասարդը նրան ասել է՝ դե ջուր տուր, գնանք, ջրենք, ու մի թեթեւ հրել է: Դեպքից անցել է 20 օր: Նա անցնելուց է եղել, տեսել է, որ երիտասարդը մենակ է եղել իր աշխատավայրում՝ վուլկանիզացիայում, ասել է՝ արի՝ խոսենք, գնացել են մի փոքր հեռու, գազ է հանել, փչել երեսին եւ մահակով գլխին է հարվածել: Երիտասարդն էլ էպիլեպսիկ հիվանդություն ունի: Նոր՝ քիչ առաջ այստեղ ոստիկանների հետ խոսելիս վատացավ, տեղափոխեցին հիիվանդանոց»,-պատմել են գյուղացիները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել