Tert.am-ը գրում է.

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է.

Ադրբեջանում Կովկասի պատմության կենտրոնի տնօրեն Ռիզվան Հուսեյնովը 2025 թվականի մայիսի 17-ին իր տելեգրամյան ալիքում  իր իսկ մեկնաբանությամբ ու մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել, որտեղ hայտնում է Գարեգի Նժդեհի հուշարձանի ոչնչացման մասին՝ ներկայացնելով հերոսին որպես Ֆաշիստ, իսկ հուշարձանի ոչնչացումը որպես հերոսություն։ Հուսեյնովը նշում է նաև ՀՀ և Արցախի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի հուշարձանի ոչնչացման մասին։

Հարկ է նշել, որ ազգային հերոս Գարեգին Նժդեհի հուշարձանը գտնվում էր Արցախի Մարտունի քաղաքում։ Այն քանդակվել էր քանդակագործ Արմեն Պետրոսյանի կողմից և տեղադրվել 2020 թվականի սեպտեմբերի 26-ին։

Արցախի Մարտունու շրջանում տեղակայված Գարեգին Նժդեհի արձանի ոչնչացումը «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թ. կոնվենցիայի 4-րդ հոդվածի և լրացուցիչ՝ 1999 թ. ընդունված Երկրորդ արձանագրության խախտում է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել