Նորանկախ Հայաստանի նախանիկոլական դարաշրջանի բոլոր իշխանություններին հռչակելով՝ «մի հատ ավազակախմբի քաղաքական աղախիններ»՝ Նիկոլի հարճ Խաչատրյան Վիգենը կիսահռետորական հարց է բարձրացրել, թե եթե նախկինները պահում էին Արցախը, ապա ինչո՞ւ այն այդպես էլ չանկախացրեցին: «Հյուծել են Արցախը, քամել են, ոնց որ Հայաստանը, հյուծել են»,-բարբաջել է ստոր աղվեսը:

Վիգենի այսօրինակ հռետորաբանությունը նրա թերարժեքության բարդույթի յուրատեսակ արտահայտչաձև է հանդիսանում. շատ լավ հակսանալով, թե իրենք ովքեր են, ինչպես և ում հովանավորությամբ են Հայաստանում իշխանություն վերցրել, և հատկապես ինչ կոնկրետ առաքելության համար է իրենց հնարավորություն տրվել՝ հարուստ ապրելու՝ Վիգենը փորձել է ինչ-որ կերպ ստվերել նախկին իշխանությունների գործադրած ահռելի ճիգերը՝ կոչված ստիպելու միջազգային հանրությանը ճանաչել Արցախը որպես Ադրբեջանից անկախ սուբյեկտ: Վերջնանպատակը հենց անկախությունն է եղել և խոշոր հաշվով հենց դրան են միտված եղել միջանկյալ լուծումները, որոնց նախկին իշխանությունները ցանկացել են գնալ՝ սկսած ասենք կազանյան փաստաթղթից, որի ստորագրումը տորպեդահարվեց հենց Իլհամի կողմից. թուրքը հակսանում էր, որ այն իր տակ դրված ռումբ է լինելու՝ ապագայում Արցախի անկախության ճանաչման հստակ հեռանկարով:

Ավելին՝ պակաս գովելի ու հայանպաստ չէր նաև այն բանակցային ժառանգությունը, որ նախկին իշխանությունների մեծ ջանքերի շնորհիվ ստացել էր Վիգենի անթրաշ շեֆը, որը, ինչպես հետո պետք է պարզվեր, նպատակ էր դրել Արցախը Իլհամի գրպանը գցելու ու անկախության կամ, առհասարակ, որևիցե տեսակի սուբյեկտայնության հարցը հավերժորեն վիժեցնելու:

Հետևաբար՝ ո՞ւմ վրա է մուննաթ գալիս Վիգենը՝ Էրդողանի ու Իլհամի խամաճիկի այս ստրուկը, եթե նկատի ենք առնում այն փաստը, որ Նիկոլը չի դադարում թե՛ հայերին, թե՛ օտարներին պարտադրել ալիևյան բանաձևը՝ «Արցախն Ադրբեջան է և վերջ»-ը՝ իր այդ ստորությունը հիմնավորելով ինչ-ոչ շինծու խաղաղասիրությամբ:

Հիմա ովքե՞ր են «մի հատ ավազակախմբի քաղաքական աղախին», նախկին իշխանությունները, թե՞ թուրքի թրիք վիգենները…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել