ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Տավուշի մարզպետ Ղալումյան Հայկը, փորձելով արդարացնել Նիկոլի վարած ապազգային ու հայրենակործան քաղաքականությունը, հայտարարել է՝ անկլավները չեն առաջացել հեղափոխությունից հետո. դրանք միշտ եղել են:

Ղալումյան Հայկը, որ բավական մոտ է կանգնած Նիկոլին, ինչի պատճառով էլ նրան վստահվել է Տավուշին «տիրություն անելու» առաքելությունը, փաստորեն, տեղյակ չէ արցախյան առաջին պատերազմի մանրամասներին, տեղյակ չէ, որ առաջին բաներից մեկը, որ հայկական և ադրբեջանական կողմերը փոխպայմանավորվածութամբ արել են, դեանկլավիզացիան է եղել: Այսինքն՝ անկալվների շինծու թեման անկախ Հայաստանում երևան է եկել բացառապես Նիկոլի վարած տխմար ու դավաճանական քաղաքականության հետևանքով: Քանի որ թուրքերն ինչ ուզում են, այն էլ Նիկոլից ստանում են, հետևաբար՝ թշնամին անկլավների թեման էլ է դրել Նիկոլի վզին՝ չունենալով դրա համար, ընդ որում,ոչ մի իրավական հիմք. անկլավների գոյությունը Խորհրդային Միության որևէ օրենքով ամրագրված չի եղել, և դրանք ժամանակին տրվել են Ադրբեջանին ընդամենը տեղական իշխանությունների համաձայնությամբ: Ասել կուզի՝ դրանք իրավաբանորեն մեզ են պատկանում:

Իսկ Ադրբեջանը անկլավների թեման հետևողականորեն առաջ է մղում մի շատ պարզ պատճառով. դրանց զավթմամբ Ադրբեջանը շատ լավ հնարավորություններ է ձեռք բերելու ծրագրվող լայնամասշտաբ պատերազմում իր համար դրական արդունքներ գրանցելու, Հայաստանի վրա հարձակվելու հենց ներսից:

Դե Նիկոլի ու հայկղալումյանների ուզածն էլ դա է, էլի, բա իզո՞ւր էր Էրդողանի երդմնակալությանը ստորանում Նիկոլը՝ Իլհամի հետևում թախ կենալով…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել