Անդոններն ու սուրիկները քանդում են պաշտպանության նախարարությունը

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է 2023թ. առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվությունն ու պարզել, որ այս տարվա առաջին եռամսյակում ծրագրվածի համեմատ արձանագրվել է բյուջեի ծախսերի էական թերակատարում՝ 23.5%-ով կամ 130.1 մլրդ դրամով։ Ընդ որում՝ պարզվել է, որ բավական լուրջ կերպով թերակատարվել է հատկապես ՀՀ պաշտպանության նախարարության կարևոր ծրագրերի իրականացման պլանը. ծրագրային դասակարգմամբ բյուջետային ծախսերի կատարողականի ուսումնասիրությամբ պարզվել է՝ պաշտպանական համակարգն է ամենաանտեսվածը. պլանից ամենից ավելի էական շեղումը կազմել է մոտ 47% կամ ավելի քան 52 մլրդ դրամ: Բացի այն, որ արձանագրվել է ՊՆ պատասխանատվության տակ գտնվող ծրագրերի իրականացման խիստ ցածր կատարողական, փաստացի ծախսերը մոտ 13%-ով պակաս են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

Սա խայտառակություն է, քանի որ նման թերակատարումը հղի է ոչ միայն տնտեսական, ալև անվտագային համակարգին սպառնացող ռիսկերով: Հայաստանը, որ փաստացի պատերազմական վիճակում գտնվող երկիր է, չունի իրավունք՝ նման կամայական վերաբերմունք դրսևորելու մի ոլորտի նկառմամբ, որի արդյունավետությունից է ուղիղ կերպով կախված բոլորիս լինել-չլինելու հարցը, այն, թե կցեղասպանվե՞նք, արդյոք, երկրորդ անգամ,թե՞ շանս կունենանք՝ գոնե ինչ-որ կերպ գոյություն քարշ տալու:

Զարմանալ պետք չէ. եթե մի ոլորտում կարևորագույն դերակտարաներ լինեն Սուրիկն ու Անդոնը, Նիկոլն էլ՝ այս երկուսի շեֆը, այլ պատկեր դժվար թե ունենայինք: Օրինակ՝ ի՞նչ իմաստ ունի Պն-ի ծրագրերի վրա փող ծախսելը, եթե Նիկոլն էլ գիտի, որ հեսա-հեսա Հայաստանը վերածելու է թուրքական վիլայեթի և այդ ամենն անելու է «հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման» անվան տակ: Իլհամն էլ իր հերթին էր, չէ՞, պահանջել, որ Հայաստանը պետք է բանակ չունենա: Բա է՛լ ինչպե՞ս պետք է Նիկոլը կյանքի կոչի Իլհամի պահանջը, եթե ոչ հենց նման կերպ:

Անդոններն ու սուրիկները գիակցաբար թուլացնում են բանակը, որ պատերազմի դեպքում հաջողությամբ կրկնեն 44-օրյայի սցենարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել