Խաչատրյան Վիգենի մանր ստորությունը
Փորձելով համոզել, որ ամենահայրենասերն ինքն է՝ 10-ից 7-ի համակրանքը վայելող՝ Խաչատրյան Վիգենը վկայակոչել է 3-րդ նախագահի խոսքերը: «Ինչի՞ էր Սերժ Սարգսյանը արցախցիներին…ասում՝ դե նենց չանեք, որ երգեք Ստեփանակերտ-Ստեփանակերտ»,-հայտարարել է Վիգենը՝ կոչ անելով դասեր քաղել նախորդ 24 տարվանից և հասկանալ, որ թուրքը կարող է Հայաստանն էլ գրավել:
Խաչատրյան Վիգենը խեղել է 3-րդ նախագահի խոսքերն ու դրանց իմաստը, այն կոնտեքստը, որը նկատի ունենալով՝ Սարգսյանն ասել է այդ խոսքերը: Սարգսյանը Արցախը որպես Ադրբեջանի մաս ճանաչելու անայլընտրանքայնությո՞ւնն էր փորձել իր այդ խոսքերով գովազդել, թե՞ բոլորովին այլ բան՝ մի բան, որն այդպես էլ չկարողացան ընկալել նոր իշխանությունները: Հենց հիմա Նիկոլի վարած քաղաքականության հետևանքով է, որ արցախցիները կանգնել են Ստեփանակերտ-Ստեփանակերտ երգելու ու Արևմտյան Հայաստանի հայության ճակատագիրը կիսելու վտանգի առաջ, մինչդեռ, եթե Նիկոլը մի փոքր հայ լիներ, Արցախն էլ, Հայաստանն էլ նման փորձություների մեջ չէին ընկնի. բավական էր ասենք ձեռնպահ մնալ «Արցախը Հայաստան է և վերջ»-ից, բավական էր ընդամենը չլինել արյան ծարավ:
Վիգենի փորձերը՝ շահարկելու Սերժ Սարգսյանի խոսքերը, մանր ստորութուն են՝ մի բան, որն այնքան հոգեհարազատ է բիձուկի ձեռագրին:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1805
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել