Armsport.am-ը գրում է.

Ռուսաստանը ներկայացնող թենիսիստ Կարեն Խաչանովը Ֆրանսիայի բաց առաջնության ավարտին կվերադառնա ATP-ի վարկանիշային աղյուսակի թոփ 10։

Նախորդ շաբաթ Խաչանովը դուրս եկավ Ռոլան Գարոսի քառորդ եզրափակիչ։

Բուլղարացի Գրիգոր Դիմիտրովը, իտալացի Լորենցո Մուսետին, արգենտինացի Ֆրանցիսկո Չերունդոլոն և ճապոնացի Յոսիհիտո Նիշիոկան մրցաշարում հաղթելու դեպքում կարող էին շրջանցել նրան վարկանիշում, սակայն նրանք բոլորն ավարտեցին պայքարը։

Այսպիսով, հունիսի 12-ի թարմացված վարկանիշում թոփ-10-ում կընդգրկվի նաև Խաչանովը։ Ռոլան Գարոսի քառորդ եզրափակչում Խաչանովը կհանդիպի սերբ Նովակ Ջոկովիչի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել