
Իրականում Սյամոն ահավոր շտապում է, քանի որ խնդիր ունի՝ չեզոքացնելու Ռուբեն Վարդանյանին, որ վերջինս հանկարծ Նիկոլի համար կոնկուրենցիա չստեղծի. Սյամոյի ղարաբաղյան վոյաժների հիմնական իմաստը հենց դա է: Բայց ի դժբախտություն Սյամոյի ու ի բարեբախտություն հայ ժողովրդի պարզվել է, որ արցախցիներին հիմարացնելն այնքան էլ հեշտ բան չէ. մարդիկ, ի տարբերություն, «Իժոյի», արկածախնդիրներ չեն և հակված չեն հավատալ Նիկոլի էմիսարի սուտ լոլոներին:
Սյամոն, իհարկե, թքած ունի, թե շարքային արցախցին ստեղծված իրավիճակում որքան կտառապի, ինչ փորձություններով կանցնի, կմեռնի, թե կապրի, նրա համար կարևորը ցանկացած գնով մադկանց «խելքի բերելն» է. տվյալ դեպքում Սյամոն դաշնակիցն է հենց Իլհամի ու կարծում է, որ որքան անմարդկային գտնվի թուրքը, այնքան մեծ հնարավորություններ կունենա ինքը:
Սյամոյի երազանքը երբեք չի իրականանա, ու Ստեփանակերտի հրապարակը երբեք բազմամարդ չի դառնա: Իսկ չի դառնա, քանի որ մի անգամ արդեն արցախցիները Սյամոյի «թթուն քաշել են» ու հասկացել՝ թունավոր օձին պետք չէ մոտ գնալ:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1798
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել