Պնդելով, որ ինքը ժամանակին առաջարկել է մտնել ՌԴ «զոնտիկի տակ» կամ զենք գնել՝ պատերազմը կանխելու համար՝ Սյամոն հայտարարել է, որ քանի որ Հայաստանը չի մտել ՌԴ «զոնտիկի տակ», մեր երկրին պարտադրել են հողերը հանձնել: Լրագրողի հարցին՝ իսկ ո՞վ է հանձնել, Սյամոն իրեն հատուկ լկտիությամբ հայտարարել է.«Վերջին 23 տարին, ովքեր ղեկավարել են, նրանք բոլորը միասին՝ Փաշինյան, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Բակո Սահակյան, Արայիկ Հարությունյան, Արկադի Ղուկասյան, ովքեր 99 թվականից ղեկավարում են…»:

Փաստորեն՝ մի կողմից՝ Սյամոն հատատել է Նիկոլի դավաճան լինելը, այն՝ որ 44-օրյա պատերազմը նախապես Նիկոլի կողմից բեմադրված ու պայմանավորված ելքով շոու է եղել՝ հողերի հանձնման օպերացիան հնարավորինս սահուն կյանքի կոչելու համար, մյուս կողմից՝ Նիկոլի հանցանքները վերագրել է նաև Արցախի ու Հայաստանի նախկին իշխանություններին՝ կոծկելու, ըստ երևույթին, Նիկոլի միանձնյա պատասխանատվությունը ստեղծված իրավիճակի համար:

Հարց է առաջանում՝ ո՞վ չի համաձայնվել Հայաստանը պահել ՌԴ «զոնտիկի տակ» կամ չի զինել բանակը, եթե հայտնի է, որ Նիկոլին նախորդած բոլոր իշխանությունները եղել են, ըստ էության, ռուսամետ, զենքն էլ ռուսներից շուկայականից անհամեմատ ավելի էժան գնով Հայաստան են բերել, զինվել:

Իրականում հենց Նիկոլն է, որ 2018-ից դուրս է բերել Հայաստանը ՌԴ «զոնտիկի տակից»՝ վճարելով բոլորիս հայրենիքով, բայց ամենավատն այն է, որ այդ վճարման պրոցեսը դեռ չի ավարտվել, ու Նիկոլը դեռ պետք է վերաձևակերպի Հայաստանի կադաստրի թուղթը՝ այն թուրքերի ճաշակին հարմարեցնելով:

Հետո էլ Սյամոն պնդում է, թե իրենից անկախ են նոյեմբերի 9-10-ի հայտարարությունը ստորագրել…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել