Պիտի խոստովանեմ, որ շատ-շատերս ու այդ թվում ես ինքս, անփորձ դեռահասի պես կերանք նիկոլականների պատրաստած «տեղեկատվական խայծը»՝ ի դեմս Դիլիջանի քրեականի պետի ու 16-ամյա անչափահասի պատմության։
Պատմությունն իհարկե իրական է, ոստիկանի արարքն էլ իհարկե շանտղություն է, բայց հարց է առաջանում՝ ինչու՞ հենց էսօր։ Ինչու՞ հենց հիմա, եթե դեպքը տեղի է ունեցել ապրիլի սկզբներին։ Ինչու՞ հենց հիմա, երբ գերագույն շանտղան Քիշնևում վարում է դավաճանական բանակցություններ ու նախապատրաստում է Հայաստանի երկրորդ ու վերջնական կապիտուլյացիան։ Չգիտեմ՝ մեր սև թուղթը այսօ՞ր են ստորագրելու, թե՝ ոչ, բայց որ նիկոլականները «տեղեկատվական աղմուկի» միջոցով վարպետորեն շեղեցին ցանցերի ուշադրությունը համեմատաբար երկրորդական-երրորդական հարցի վրա՝ դա փաստ է։ Ինչ էլ ստորագրի՝ արդեն էական չէ - բոլորս մեզ զբաղեցրեցինք Դիլիջանի քրեականի պետով, իսկ պրոիշխանական գործիչներն էլ մեծ աղմուկով «մտան թեմայի մեջ» ու սկսեցին այն ծավալել ու խորացնել…
Mea Culpa
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/rubenmelikian/posts/pfbid02bZvuq6A2Y5yEEhsCvHCKBCVwudjGBDdZA1LcfZNuUzURTCZgPVtY4jWj1ZVxdecKl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել