Ոստիկանները Նիկոլին են հովանավորում, Նիկոլը՝ ոստիկաններին…

Մինչ ՆԳ փոխնախարար Սարգսյան Արփինեն խոստանում է «ֆիլտրել» թմրանյութ օգտագործող իրավապահներին ու մաքրել համակարգը կասկածելի տարրերից, տարածվել է մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է ՆԳՆ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի քրեականի պետ Գայթմազյան Արմենը հյուրանոցներից մեկում ծեծի ենթարկում 16-ամյա անչափահաս տղային: Նա մտնում է «Հաղարծին» հյուրանոցային համալիր, համար պատվիրում, մատուցողն ասում է, որ պատվիրված համարի դիմաց պետք է գումար վճարել, որից հետո սկսվում է քրեականի պետի ու աշխատակցի հետ գումարի շուրջ խոսակցություն, ինչից հետո էլ քրեականի պետը սկսում է հարվածներ հասցնել 16-ամյա մատուցողին:

ՀՀ ՔԿ-ն, մանրամասներ հայտնելով ապրիլի 10-ին տեղի ունեցած դեպքի մասին, տեղեկացրել է, որ 2023թ․ մայիսի 29-ին միջնորդություն է ներկայացվել քրեական վարույթով հսկող դատախազին նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, գործուն զղջալու, այսինքն՝ ոչ ռեաբիլիտացնող հիմքով, քրեական հետապնդում չհարուցելու մասին, որը բավարարվել է:

Այսպիսով՝ քրեականի պետը հաջողությամբ «մարսել է» 16-ամյա երեխային ծեծի ենթարկելու փաստը, ինչն իրականում խայտառակութուն է ոչ միայն ՆԳՆ-ի համար, այլև՝ նախևառաջ Նիկոլի քաղաքական ռեժիմի: Պատկերցնո՞ւմ եք՝ ինչ կաներ ընդդիմադիր Նիկոլը, եթե նախահեղափոխական Հայաստանի ոստիկանության բարձրաստիճան կամայական պաշոնյա փաստացի երեխա ծեծեր ու արդարացվեր:

Ավելի կարևոր է, սակայն, ոչ թե այն, թե ինչ կաներ, ինչպես կճղճղար Նիկոլը, այլ՝ այն, թե ինչո՞ւ է ոստիկանին այս հանցանքը ներվել:

Ներվել է, քանի որ խայտառակ պատմության կենտորնում հենց ոստիկան Արմենն է՝ մի մասնագիտության ներկայացուցիչ, որը եթե քաղաքակրթությունը ստեղծած չլիներ, հիմա Նիկոլը թերի բարձրագույն կրթությամբ ժուռնալիստի մակարդակից բարձրացած չէր էլ լինի. նա առանձնակի ակնածանք ունի ոստիկանների հանդեպ ոչ միայն այն պատճառով, որ հենց նրանց վրա է հենվում իր իշխանությունը հիմա, այլև՝ այն, որ նրանց գործ տալով է,որ Նիկոլը կարողացել է հասնել նեկայիս ձեռքբերումներին: Վանոյին գործ տալով կամաց-կամաց առաջ եկավ, հետո նույն գործ տալով էլ դարձավ վարչապետ, բայց այս անգամ ոչ թե հայաստանյան իրավապահներին, այլ՝ օտարներին,իսկ ավելի կոնկրետ՝թուրքերին:

Ոստիկանները Նիկոլին են հովանավորում, Նիկոլը՝ ոստիկաններին…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել