Հայտնի տեսանյութում պատկերված ոստիկանն է՝ Դիլիջանի քրեականի պետ Բ.Տ.-ն, որ տեսախցիկի առջև անկաշկանդ ծեծում ու նվաստացնում էր անչափահաս երեխային։ Ու դրա ամբողջական պատասխանատուն նիկոլական հակահայ ու տմարդի ռեժիմն է։
Վստահ եմ՝ երեխայի բարեկամների մեջ կգտնվեն մարդիկ, որ կմտածեն՝ «Ինչու՞ են սրանք հարցը քաղաքականացնում. չէ՞ որ սա սովորական իրավական հարց է»։ Ու այդ մարդիկ գուցե երբեք էլ չհասկանան, որ երբ ոստիկանը իրեն պահում է ամենավերջին լկտիի պես, ապա դրա հիմքում միայն ու միայն քաղաքականությունն է՝ այն է, որ քաղաքական բարձրագույն իշխանությունը, իր աթոռը պահելու համար, իր հլու-հնազանդ կամակատարներին պարգևատրում է անպատժելիությամբ։ Էդքան բան։
ՀԳ. Պարզվեց՝ դեպքն արդեն «բարեհաջող» կոծկվել է
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/rubenmelikian/posts/pfbid0bU9EaLR2vZ1FZBjcrRcaN2oxRL4tsU6qyR7aFyj9N2WeUX8Samr9gSni3C9svg96l
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել