Tert.am-ը գրում է․
Կանադայի Նոր Շոտլանդիա նահանգում չորրորդ օրն է, ինչ մոլեգնում են անվերահսկելի անտառային հրդեհները, գրում է golosameriki.com-ը:
Աննախադեպ հրդեհները թույլ չեն տալիս մոտ 18 000 տարհանվածի տուն վերադառնալ: Հրշեջների գնահատմամբ՝ ավերվել է 200 շինություն, այդ թվում՝ 151 բնակելի շենք։
Անտառային պահակախմբի ներկայացուցիչն ասել է, որ բոլոր հրդեհները, ամենայն հավանականությամբ, առաջացել են մարդու գործունեության հետևանքով:
Նոր Շոտլանդիայի վարչապետ Թիմ Հյուսթոնն արգելել է բոլոր այցելությունները անտառային տարածքներ։ Նա կոչ է արել մարդկանց խուսափել այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել նոր հրդեհների:








Նյութի աղբյուր՝ https://www.tert.am/am/news/2023/06/01/wildfires/3946604
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել