«Պրոբացիայի ծառայության կողմից տնային կալանք եւ վարչական հսկողություն իրականացնելու համար էլեկտրոնային հսկողության սարքավորումներն են: Լեհական կազմակերպությունից նոր խմբաքանակ է ձեռք բերվել՝ պատշաճ եւ ժամանակին վերահսկողություն իրականացնելու համար»,- պատասխանեցին մեզ։
Փաստորեն, պետությունը շարունակում է տնային կալանքի տեխնիկական միջոցների գնման համար գումարներ ծախսել, սակայն կալանքը, որն անձը կրում է քրեակատարողական հիմնարկներում, մնում է այն հիմնական խափանման միջոցը, որը կիրառվում է մեղադրյալների նկատմամբ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել