2010 թվականին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում նորավարտ սապների հետ ընդհանուր լուսանկարի ետևում այն ժամանակվա Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մակագրել էր.
«Մակագրում եմ այն համոզմունքով, որ պատկերված ակնթարթը քո կյանքում ամենակարևորներից է, և հույսով, որ դու, նոր ու թարմ գաղափարներով զարկ տալով բանակաշինության առաջընթացին, հաստատուն քայլերով կլրացնես հայ զորավարների փայլուն համաստեղությունը։
Կյանքի նոր փուլ թևակոխելու առթիվ մաղթում եմ քեզ ուժ, եռանդ, նպատակին հասնելու աներեր կամք ու հաստատակամություն և մակագրում այն հույսով ու ցանկությամբ, որ մեզնից յուրաքանչյուրը տարիներ անց հպարտանալու է այն անձնավորությամբ, որ նկարում կանգնած է իր կողքին»։
Նկարում ձախից չորրորդը Դավթիս է՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված, Արցախի հերոս Դավիթ Նիկոլայի Առուշանյանը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/LidaArushanyan/posts/pfbid0JYEWugKAGn4yJ4ir7TcP58Eq5B7zMUCsZYxDnaGyrFXFdShFdR6kJrPGwgveLsk6l
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել