Փորձելով հիմնավորել արդիական սարքավորումների՝ Հայաստանի համար անայլընտրանքայնության, ինչպես նաև բիզնեսի ու տնտեսության կանխատեսելիության կարևորության վերաբերյալ իր թեզը՝ Գռզոն ԱԺ-ում բերել է զարգացող ադամանդագործության օրինակը:

«Օրինակ՝ ադամանդագործությունը, պարոն Քերբոյանը գիտի, անցյալ տարի ինչքան է եղել արտադրանք, վերամշակում, ու էս երկու-երեք տարվա մեջ բավականանչափ արդիական սարքավորոււմներ ա եկել: Հիմա էս տարի նոր գործարաններ ա բացվում, արդեն մոտավորապես մինչև տարեվերջ մոտավորապես կարծիք ունեք, չէ՞, որ կարող է 800 մլն-ի լինի, կարող ա ավել լինի: Ուզում եմ՝ ասեմ՝ կանխատեսելի ա…»,-հայտարարել է Գռզոն:

Գռզոյի բերած օրինակը բնավ պատահական չէ. Հայաստանի գլխավոր ադամանդագործը հենց ինքն է: Իսկ սա նշանակում է, որ եթե նույնիսկ Հայաստանը դեֆոլտ հայտարարի, Գռզոյի ադամանդագործությունը պետք է ցանկացած դեպքում ծաղկի: Ծաղկում է, քանի որ դրա գլխին կանգնած է Գռզոն, եթե մեկ ուրիշը կանգնած լիներ, անկասկած, անկում էր ապրելու. Գռզոյի «տաղանդը» ոչ ոք չունի: Բայց թող չթվա, թե անդամանդագործության աճի հիմքում ընկած է Գռզոյի բիզնես տաղանդը. ունեցած աննախադեպ լծակներն ու իշխանությունից բխող ռեսուրսներն են,որ Գռզոյին հաջողակ «ադամանդագործ» են դարձրել՝ ապահովելով նրան աստղաբաշխական եկամուտներով, որոնցից փայ ունի նաև Նիկոլի կնիկը: Գռզոն գիտի բրիլիանտների գինը, այդ իսկ պատճառով իրենով է արել ամենայուղոտ ոլորտներից մեկը:

Գռզոյի ախորժակը, իհարկե, բրիլիանտներով չի սահմանափակվում. նա զգում է, որ մեծ պոտենցիալ ունի, ուղղակի դեռ չի կարողանում Նիկոլին համոզել՝ իրենով անելու տնտեսության 100%-ը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել