Նիկոլն աղավաղում է իրականությունը, քանի որ Հայաստանում կա ոչ թե ջրի պրոբլեմ, այլ բնությամբ մեզ տրված առատ ջրերի կառավարման խնդիր: Հայաստանի ջրերի բացարձակ մեծամասնությունն ուղղակի կորում է՝ չհասնելով վերջնական սպառողին: Ընդ որում՝ Ադրբեջանն ու Թուրքիան կարողանում են Հայաստանի ջրերի հաշվին գյուղատնտեսություն զարգացնել, իսկ Նիկոլի երկիրը, փաստորեն, ծարավից մեռնում է:
Հարց է առաջանում՝ այդ ինչպե՞ս պատահեց, որ Հայաստանի գյուղատնտեսությունը սկսեց անկում ապրել միայն այն պահից սկսած, երբ իշխանության ղեկին հայտնվեց չարաբաստիկ այս գեղացին:
Մինչև 2018-ը Հայաստանում, եթե չասենք ծաղկուն, ապա առնվազը նորմալ գյուղատնտեսություն կար, գյուղմթերքի գներն էլ խայտառակ բաձր չէին, գյուղատնտեսությունը մինուսով չէր գոյատևում, այլ տնտեսական առաջընթացի մի մասն էլ գյուղոլորտի առաջընթացի հաշվին էր ձևավորվում:
Նիկոլի ժամանակշրջանի անկում ապրող գյուղատնտեսության ֆենոմենն ունի խիստ տրիվիալ բացատրություն. խնդիր է դրված սպանել հայկական գյուղը՝ թուրքական գույղն ապագայում շենացնելու համար: Հաշվարկը պարզ է՝ եթե հայ գյուղացին, ճկռելոց վարկերի տակ, չի կարողանում բավարարել շուկայի պահանջարկը կամ անբնական բարձր գին է պահանջում իր ապրանքի համար, ապա ստեղծվում են հրաշալի պայմաններ՝ երկիրը թուրք գյուղացիների էժան բերքուբարիքի ասեղին նստեցնելու համար, որի հետևանքով ոչ միայն կհարստանա Թուրքիայի բյուջեն, այլև հայ գյուղացին կթքի ու կգնա երկրից՝ տեղ բացելով թուրքերի համար:
Գյուղատնտեսության զարգացումը Հայաստանի համար ազգային անվտանգության խնդիր է, բայց քանի որ ինքը՝ Նիկոլը, այդ ազգային անվտանգությանը սպառնացող թիվ մեկ սուբյեկտն է, հետևաբար՝ հուսալ, թե սրանց օրոք նորմալ գյուղատնտեսություն կարող ենք ունենալ, պարզ միամտություն է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել