ՔՊ-ական բառիգն ու նույնքան ՔՊ-ական Վարդանյան Վալոդը այդպես էլ չեն կարողացել դուրս գալ այն հարցի տակից, թե արդյոք չի՞ տապալվել եռակողմ հանդիպումը՝ հաշվի առնելով, որ այն տևել է ընամենը 20 րոպե, հայտարություն էլ չի եղել:

Իրականում ոչ մի զարմանալի բան էլ չկա, որ եռակողմ հանդպման փաստացի տապալման պատասխանը ՔՊ-ականները չեն կարողացել տալ. նրանք, ովքեր լսել կամ տեսել են Պուտինի ներկայությամբ Նիկոլ-Իլհամ բանավեճը, կհաստատեն, որ ավելին եռակողմ հանդիպումից չէր էլ կարելի սպասել: Ողջ աշխարհի առաջ Նիկոլն ուղղակի խայտառակվեց նախ՝ իր թերի ռուսերենի պատճառով, ապա՝ Իլհամի հայադավ թեզերին չհակազդելու:

Ամեն անգամ, երբ լսում ես Նիկոլին ռուսերեն խոսելիս, մտքումդ մի հարց է առաջանում՝ինչպիսի՞ բանակցող կլիներ Նիկոլը, եթե խոսեր մայրենի լեզվով, եթե խոսք ասելիս կենտրոնանար ոչ թե օտար բառերի փնտրտուքի, այլ իր ասելիքի իմաստի վրա: Եղբա՛յր, դժվարանո՞ւմ ես ռուսերեն խոսել, այդ լեզուն քեզ դժվա՞ր է տրվում, խոսի՛ր մայրենիով, իսկ թարգմանիչն էլ թող թարգմանի: Դրանում ոչ մի ամոթալի բան չկա կամ եթե կա, ապա՝ շատ ավելի պակաս չափաբաժնով:

Բայց Նիկոլին դուր է գալիս Հայաստանը խայտառակել՝ տարբեր վայրերում թոք շոուներ կազմակերպելով. սիրում է թուրքերին հաճույք պատճառել՝ ի դեմս իրեն Հայաստանը «Ճ» կլասի երկիր սարքելով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել