270 գ ալյուրն ու 1/4 թ. գդալ աղը մաղել, 1 ձուն 60 մլ զեյթունի ձեթի և 60 մլ գոլ ջրի հետ հարել, լցնել ալյուրի վրա, խմոր հունցել: Թողնել հանգստանա: 300 գ կանաչ սոխը մանր կտրատել, ավելացնել 2 ձու, 50 գ քերած պանիր, 100 մլ կաթ, աղ, սև պղպեղ: Խմորը բարակ գրտնակել, ջեռոցի կլոր ամանին կարագ քսել, խմորը տեղավորել մեջը, կենտրոնում տարածել միջուկը, խմորի ծայրերով փակել կողքերը, կարկանդակը ծաղկի տեսք է ստանում, միջուկի վրա ավելացնել ևս 50 գ քերած պանիր, թխել նախապես 180 (350F) աստիճան միացրած ջեռոցում մոտ 45 րոպե: Համեղ է և՛ տաք, և՛ սառը վիճակում: Բարի ախորժակ!!!

Բաղադրատոմսի սկզբնաղբյուրը` այստեղ:



Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել