Լրագրող Մհեր Բաղդասարյանը «Օձի լեզու» հաղորդման ժամանակ ներկայացրել է փաստեր Երուսաղեմում եկեղեցու տնօրինության տակ գտնվող հայկական հողերի վաճառքից:

Հանցագործությունը կատարել է հայ առաքելական եկեղեցու, մասնավորապես պատրիարքարանի Երուսաղեմի թեմի պարետ Հրայր Երիցյանը։ Հրայր Երիցյանը խարդախ և ծածուկ ձևերով պատրաստում է հատուկ պայմանագիր, ըստ որի այդ տարածքներն անվերադարձ վաճառվում են հրեաներին։

Այս հողերի մի մասը համարվում է ավտոկայանատեղի, սակայն գտնվում է հայկական մասում և 2000 տարվա ընթացքում մեկ մետր անգամ չի վաճառվել ու դրա իրավունքը չի էլ եղել: Բնականաբար, արաբների և հրեաների աչքն այդ հողերի վրա է և մոտ ապագայում, ամենատարբեր կանխատեսումներով, մենք ոչինչ չենք ունենալու, եթե էդպես շարունակվի։

Լրագրողի խոսքով ինքն ունի փաստեր, թե որքան գումարով, ինչ պայմանագրով, ում կողմից և ում է վաճառվել այդ հողերը։

Տարածքը վաճառվել է Դենի Ռուբինշտեյն անունով հրեայի՝ Ավստրիայից, ով հայկական հողերի վրա կառուցելու է էսպես ասած հրեական «քոշեր», հյուրանոց։ Ո՞վ է կատարել այս հանցագործությունը քրիստոնեական աշխարհի, հայ առաքելական եկեղեցու նկատմամբ։ Ինձ շատ են վախեցրել թ՛ե Երուսաղեմում, թ՛ե Երուսաղեմից դուրս, ասելով, որ թ՛ե այդ պարետը, թ՛ե գնորդն ունի անմիջական կապ Երուսաղեմի վարչապետի հետ, և հնարավոր է, որ այսուհետ իմ մուտքը Երուսաղեմ հնարավոր է արգելված լինի։ Սակայն, եթե կա ազգային շահ, հանրային շահ, իմ անձնական շահն այստեղ չպետք է գերակշռի։

Մեր ԱՄՆ վերադառնալուց հետո պատրաիարքարանը հանդես է գալիս պաշտոնական հայտարարությամբ և հրապարակում հանցագործությունն իրականացրած մարդու անունը։ Երիցյանին ընդամենը տվել են մեկ շաբաթ ժամանակ, որ նա ուղղակի լքի Երուսաղեմը, այսինքն 2000 տարվա պատմական հողերը վաճառելու համար ոչ մի պատասխանատվություն

Կից ներկայացվում է տեսանյութ ինչպես են պարետին հեռացնում դավաճան վանկարկումներով

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել