Մինչ իր ասուլիսում Նիկոլը, ըստ էության, բաց տեքստով հայտարարում էր, որ Հայաստանի դատ-դատարանն էլ է ինքը, օրենքն էլ՝ հետը, նրա երկրորդ կեսի եղբայր Հրաչիկը լրագրողների մոտ փորձել է դեմոկրատ փեսու աներձագի տպավորություն թողնել: «Ես Աշոտի հետ խոսում եմ, զրուցում եմ։ Քանի որ գործ ունենք իրավական գործընթացի հետ, չեմ ուզում որևէ բան մեկնաբանեմ, որպեսզի ճնշում չգործադրվի։ Մեկնաբանություն չեմ անի»,-հայտարարել է Հրաչիկն ու հավելել՝ տվյալ դեպքում ոչ թե որպես քեռի, այլ որպես պատգամավոր է հանդես գալիս, չի ուզում որևէ ձևով միջամտել գործի քննությանը։

Հրաչիկն այսպես է արտահայտվել ի պատասխան Աշոտիկի «առևանգման» գործին վերաբերող լրագրողների հարցին՝ աճապարելով:

Կատարվում է հետևյալը՝ մինչ Նիկոլի հրահանգով տիկին Գայանեին բանտել են «ազգային հերոս» Աշոտիկին «թթու խոսք» ասելու պատճառով, նրա մանկլավիկները ջանում են ստեղծել այնպիսի տպավորոթյուն, թե Նիկոլը կապ չունի, և ինչ կատարվում է, կատարվում է բացառապես օրենքի ուժով: Իբր իրենք այնպիսի երկիր են ստեղծել, որ օրենքն աշխատում է «սամո սաբոյ», իսկ իրենք էլ ընդամենը հանդես են գալիս՝ չեզոք դիտորդներ՝ գործի ընթացքին բացարձակապես չառնչվող:

Մի երկրում, որ Աշոտիկն ու Հրաչիկը եղանակ ստեղծեն, կարելի՞ է ինչ-որ լավ բան սպասել…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել