«Հ1»-ում արձագանքելով ընդդիմության դիպուկ նկատառմանը, որ Նիկոլը, ճանաչելով Ադրբեջանի 86000քկմ-ը, աներկբայորեն ճանաչում է Արցախը որպես Ադրբեջանի տարածք՝ գործելով դավաճանություն, Նիկոլի մոտ գլխավոր ֆեյք աշխատող Չախոյան Տարոնը փորձել է «կռուտիտ» լինել՝ հայտարարելով, թե Նիկոլից առաջ Արդբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել են նախորդ իշխանությունները: «Օրինակ՝ 2016թ-ին՝ Կիսիլյովին տված հարցազրույցի ժամանակ, Սերժ Սարգսյանը շատ համոզիչ ասում էր, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է բոլոր պետությունների տարածքային ամբողջականությունը, այդ թվում՝ և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»,-հայտարարել է Տարոնը՝ հավատացնելով՝ Սերժ Սարգսյանը փորձում էր լուծումը ներկայացնել Բաքվի և Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի հարաբերությունների կարգավորման կոնտեսքստում:

Տարոնը, իհարկե, այլասերել է երրորդ նախագահի խոսքերի իմաստը՝ այն հանրությանը մատուցելով Նիկոլին ձեռնտու կերպով, փորձելով ստեղծել տպավարություն, թե իբր նախկին իշխանությունների ու Նիկոլի՝ արցախյան հիմնախնդրի վերաբերյալ ընկալումներն ու առաջարկվող լուծումները նույնական են:

Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման հարցը, շատերը նկատած կլինեն, շատ է շահարկվում այս իշխանությունների կողմից, որոնք փորձում են բանից անտեղյակ մարդկանց մոտ ստեղծել տպավորություն, թե Նիկոլը նոր բան չի անում՝ Արցախը՝ Ադրբեջան հռչակելով:

Այս հարցը վերջնական պարզաբանման կարիք ունի, անշուշտ՝հասկանալու՝ ինչ են նկատի ունեցել նախկին իշխանությունները, ինչ հիմա նկատի ունի Նիկոլը:

Ճիշտ է՝ Հայաստանի բոլոր նախորդ իշխանություններն էլ հայտարարել են, որ խնդիր չունեն Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ: Այստեղ, սակայն, շատ կարևոր է հասկանալ՝ որ Ադրբեջանի, Խորհրդայի՞ն, Մուսաֆաթակա՞ն, թե՞ ԽՍՀՄ փլուզման հետևանքով ի հայտ եկած Ադրբեջանի, որի մաս Արցախը երբեք չի եղել: Ահա հենց այստեղ է խնդրի էությունը. հայտարարելով, որ ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ նախորդ իշխանությունները ճանաչել են ԽՍՀՄ փլուզմամբ ի հայտ եկած Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Իսկ Նիկոլը, հայտարարելով 86600 քկմ-ի մասին, ըստ էության, ճանաչում է Խորհրդային Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ հայտարարելով, որ դրա մաս է նաև Արցախը: Այսիքն՝ եթե ինքը՝Ադրբեջանը, ինքն իրեն համարում է Մուսաֆաթական Ադրբեջանի իրավահաջորդը, ապա Նիկոլը, թաղելու համար Արցախը, խոսում է երբեք անկախ պետություն չհանդիսացած ադրբեջանական ԽՍՀ-ի տարածքային ամաբողջականության մասին՝դրանով իսկ թուրքից ավելի թրքաբարո վարք դրսևորելով:

Բայց սրա մասին ոչ մի ՔՊ-ական, իհարկե, չի խոսի, առավել ևս Չախոյան Տարոնի պես ապիկար մեկը, որին Նիկոլը սարքել է իր ձեռքի տակի աշխատողը՝ հանրային կարծիքի այլասերման հարցում կարևոր դեր ունեցող այս կիսասուբյեկտին ավելի լավ վերահսկելու համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել