Գրեթե կասկած չկա, որ իրականում Նիկոլն Իլհամի հետ անկլավների թեման վաղուց լուծել է և, բնականաբար, ոչ Հայաստանի պետական շահերին ի նպաստ: Խնդիրն այն է, որ Ադրբեջանի կողմից անկլավների թեմայի շահարկումն ունի շատ հստակ՝ թուրքեի համար ռազմավարական իմաստ. վերահսկելով անկլավներն ու այնտեղ զորք պահելով՝ թուրքերը վերահսկելու են Հայաստանի համար կենսական ուղիները՝ մի կողմից՝ փաստացի պարալիզացնելով Սյունիքը,մյուս կողմից՝ դեմի Վրաստան տանող ճանապարհը, և եթե այդ իրավիճակում մի օր թուրքերը որոշեն, այնուամենյանիվ, տոտալ պատերազմ սկսել Հայաստանի դեմ, ունենալու են լավագույն ստարտային պայմանները դրա հաամար: Ազերիներին ոչինչ չի խանգարելու նախ՝ վերցնել անկլավներն ու կարևոր տարածքները, ապա՝ ողջ Հայաստանը վերածել յուրատեսակ անկլավի, որին կուլ տալը զուտ ցանկաթյան ու տեխնիկայի հարց կլինի, իսկ այն, որ թուրքերը Երևանն իրենցով անելու նպատակներ ունեն, չեն թաքցնում ոչ մեկից:
Ինչ վերաբերում է Նիկոլի գաղտնապահությանը, ապա նա այս մասին չի ասում, որ մինչև վերջին պահը գաղտնի պահելով իրական նպատակը՝ հանկարծակիի բերի հանրությանն ու կանգնեցնի փաստի առաջ: Կպատկերացնեի՞ք, որ 44 օրում Արցախը պետք է քոռուփուչ անեն էս ոչուփուչներն ու մնան իշխանության…
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1744
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



