Նիկոլի այս պատասխանը վկայում է մեկ բանի մասին՝ նա պատասխան չունի: Չունենալով պատասխան՝ նա կոտրված ձայնապնակի նման նույն բանն է անընդհատ կրկնում ու զզվեցնում: Հիմա նույն «նախկիների» վրա է գցել մեղքը՝ մոռանալով, որ 2020-ին հենց ինքն էր գերագույն հրամանատարը,այլ ոչ թե նախկիններից որևէ մեկը, ուստի կարող էր, եթե ուզեր, պատերազմի չտանել երկիրը, ինչպես խոստովանել էր դրանից հետո Ազգային ժողովում:
Հասկանանք մի հատ, էլի, ի՞նչ է նշանակում բոլոր որոշումները կայացված են եղել շա՜տ ավելի վաղուց: Ե՞րբ կոնկրետ, մ.թ.ա. 6-րդ հազարամյակո՞ւմ, թե՞ ասենք ՀՀՇ-ի օրում: Հիմա նույն տրամաբանությամբ ցանկացած իշխանություն կամայական երկրում կարող է հայտարարել, թե ոչ մի վատի համար ինքը պատասխանատվություն չի կրում. այդ իրենից առաջ են որոշումներ ընդունել: Օրինակ՝ Զելենսկին կարո՞ղ է հայտարարել, որ պատերազմի մեղավորն ասենք Կուչման է կամ Յանուկովիչը, կամ՝ Հիտլերը, եթե կենդանի լիներ, որ Հոլոքոստի մասին որոշումն ինքը չի կայացրել, այլ՝ասենք Վիլհելմ 2-րդը: Պատկերացնում եք, չէ՞, այսպես մինչև ուր կաելի է հասնել:
Իսկ ե՞րբ հատկապես գլխի ընկավ Նիկոլը, որ ամեն ինչ որոշել են նախկիններն ու իրեն գցել կրակը: 2020-ի նոյեմբերի 10-ի՞ն,երբ հանձնեց Արցախը: Ենթարդելի է, որ երբ 2018-ին ծանոթանում էր իր աշխատանքային պարտականություններին, հենց նույն պահին պետք է որ գլխի ընկներ՝ ինչ էին իրեն թողել նախկին իշխանությունները: Իսկ թողել էին նախաստորագրված մի փաստաթուղթ, որի համաձայն եթե հարցը լուծվեր, այսօր բոլորիս համար երանություն կլիներ, իսկ Նիկոլն էլ ստիպված չէր լինի տիեզերքով մեկ խայտառակվել ու ի ցույց դնել իր իրական էությունը: Բա եթե հասկացել էր, որ իրեն նախկինները «քցել են», ինչո՞ւ հենց նույն պահին հրաժարական չտվեց: Դեռ մի բան էլ 2021-ին ինչ-որ խոստումներ տվեց ու ինք զինք վարչապետ վերակարգեց, որ թուրքի պլանը շարունակություն գտնի:
Եթե վաղը մեզ ցեղասպանեն էլ, Նիկոլը նույն հորթի դեմքով հայտարարելու է՝ ինքը մեղվարոր չէ, ինքը կապ չունի: Նա պատկանում է մարդկային այն ստոր տեսակին, որի ձեռքին բռնես էլ, վրան չես հաստատի: Այդպիսին էր, որ փողոցներից եկավ-դարձավ վարչապետ՝ անելով ամեն ինչ, որ ստատուսը չփոխվի:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1743
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



