Զոհված հերոսների ծնողների՝ Կառավարության շենքի դիմաց ակցիան օրեցօր է՛լ ավելի մեծ հանրային ռեզոնանս է ստանում, ինչից Նիկոլի սիրտը սկսում է դողալ՝ սեփական տիրոջը ստիպելով կրկին ի ցույց դնել հոգում պարուրված սարսափի անհուն խորքը. Հանրապետության հրապարակում Նիկոլը, ինչպես ընդդիմության ցույցերի ժամանակ էր, կենտրոնացրել է հազարավոր ոստիկաններ՝ ժամանած նաև մարզերից: «Ցեպիտ» են տվել ծնողներին, որ հանկարծ Նիկոլին բան չպատահի:

Հարց է առաջանում՝ ի՞նչ լուրջ բան կարող է, օրինակ, պատահել Նիկոլի հետ, կամ այդքան ոստիկան մեկ վայրում ինչո՞ւ է Նիկոլը կենտրոնացրել, ի՞նչ է, վախենում է, որ իրեն է՞լ որդու պես «կառևանգեն», թե՞ նպատակը ծնողների բողոքի ակցիան ու արդար պահանջը բնի մեջ խեղդելն է, որ այն չդառնա նոր հանրային ցասման խթան, որից սկիզբ կառնի Նիկոլի իշխանազրկման անկասելի գործընթացը: Երևի Նիկոլը հաշվարկել ու հանգել է այն եզրակացության, որ որպեսզի քաղաքացիները չմիանան ծնողներին՝ բողոքին լուրջ մասշտաբ հաղորդելով, ճիշտ կլինի նրանց «աչքը վախեցնել». քչերը կուզենան դառնալ ոստիկանական մահակների զոհ կամ հայտնվել մոտակա բաժնում: Բայց Նիկոլը չի հաշվարկել մի բան՝ չկա աշխարհում իշխանություն, որն ի վիճակի կլիներ բացառապես ոստիկանների մահակների վրա նստած՝ իշխանություն պահել ու վայելել, իսկ որ Նիկոլի միակ ռեսուրսը մնացել է հենց մահակը, գիտեն անխտիր բոլորը:

Տեսես որ միլիցեքը չլինեին, Նիկոլը հիմա ո՞ւր կլիներ կյանքով մեկ…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել