«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ երկուշաբթի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիս կհրավիրի՝ պատասխանելով լրատվամիջոցների հարցերին:
Այս անգամ ևս լրագրողները հնարավորություն կունենան անձամբ հարցեր հղել Կառավարության ղեկավարին:
Մեր տեղեկություններով՝ հրավիրվելու է 5 տասնյակից ավելի լրատվամիջոց:
Հիշեցնենք, որ նախորդ անգամ նրա հրավիրած ասուլիսը տեղի էր ունեցել մարտի 14-ին:
Նյութի աղբյուր՝ https://www.armtimes.com/hy/article/260531
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել