Երբ որ պետությունն ու եկեղեցին միախառնվում են իրար, դրանից ավելի վտանգավոր բան չկա, պետությունը պետք է զբաղվի իր գործով, եկեղեցին իր գործով: Այս մասին նախօրեին Պարզ լճի տարածքում դպրոցականների հետ հանդիպմանը ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով աշակերտներից մեկի հարցին, թե ինչպիսին են պետություն-եկեղեցի հարաբերությունները:
«Չնայած միշտ չէ, որ դրանք իրարից տարբերակվում են, շատ հարցերում դրանք իրար հետ խաչվում են: Օրինակ եկեղեցին պահանջում է, որ իր կարիքների համար օգտագործվող ապրանքները, օրինակ պարաֆինը չմաքսազերծվի եւ բարեգործական ճանաչվի: Մենք ասում ենք՝ շատ լավ, ուրեմն մոմը մի վաճառեք, գանձանակ դրեք, հավատացյալները թող գան, մոմը վերցնեն, ով ինչքան կցանկանա, թող այնքան գանձանակում թողնի, որովհետեըւ օրենիքն հակասում է, եթե մի բանը բարեգործական է, դոքւ չես կարող դրանից շահույթ ունենաս: 2-րդ տարբերակը, որ մոմն ամբողջությամբ վաճառվի, հարկերը պետությանը վճարվի, բայց մենք ասում ենք վճարված հարչկերը, դեռ մի բան էլ ավելի հետ վճարվի եկեղեցուն»,- ասաց նա:
Փաշինյանը նշեց, որ իրենց սկզբունքն այն է, որ եկեղեցու հետ հարաբերությունները պետք է լինեն իրավական, օրինական ՀՀ Սահմանադրության եւ օրենսդրության շրջանականերում:
«Բայց կա նաև հետևյալ հանգամանքը. եթե եկեղեցին ուզում է քաղաքական գործունեություն ծավալել, Հայաստանը ժողովրդավարական երկիր է, կարող է նաև քաղաքական գործունեություն ծավալել, ոչ մի բան չի խանգարում, որ կուսակցություն ստեղծեն ու դրա շրջանակներում նաև քաղաքական գործունեություն ծավալեն, ինչը, կարծում եմ, ավելի ազնիվ կլինի եւ ընտրողների առաջ էլ, եւ այլ քաղաքական մրցակիցների հետ էլ կլինեն նույն հարթության վրա», - ընդգծել է Փաշինյանը:
Նա շեշտել է, որ եկեղեցին չի կարող բարձր լինել պետությունից: