Առողջապահության նախարար Անահիտ Ավանաեսյանը կառավարության հետ հարցուպատասխանից հետո լրագրողների հետ ճեպազրույցին անդրադարձել է խոսակցություններին, թե ինքը ստիպում է բուժաշխատողներին Գյումրու քաղաքապետի ընտրություններին իրենց ձայնը տան ՔՊ-ական թեկնածուին՝ Սարիկ Մինասյանին:

«Վա՜յ, վա՜յ, վա՜յ, այդ անձինք, ովքեր որ այդ մտավախություններն ունեն, ես նախ հորդորում եմ շատ հրատապ կերպով այդ մտավախությունները հայտնել իրավապահ մարմիններին, չվերագրել անձանց մի բան, որի մեջ իրենք են շատ լավ մասնագիտացած եղել»,- ասաց նա:

Անդրադառնալով իր Գյումրի մեկնելուն՝ ՔՊ-ի թիմի հետ և Գյումրիում դրամահավաքին մասնակցելուն, նախարարն ասաց. «Կիրակի օրն եմ գնացել Գյումրի, ոչ աշխատանքային օրով: Այո, մասնակցել եմ քարոզարշավի համար դրամահավաքի: Կներեք՝ նախարարը և կառավարությունը նենց քաղաքական մարմին են և չեն կարող լինել ապաքաղաքական: Բայց բացառվում է նման հրահանգ, որևէ ուղղորդում, որովհետև դրա կարիք չկա էլ»:

Ճշտող հարցին էլ՝ ինչո՞ւ, ձեր Սարիկին ընտրելու են, նա ասաց. «Ես կարծում եմ, որ ՔՊ-ն այս տարիների ընթացքում բավական ձեռքբերումներ ունի, որոնք պետք է ներկայցնի մեր քվեարկողներին: Վստահ եմ, որ այս կարևոր գործը ներկայացնելով և նաև ներկայացնելով, թե ինչ է արվելու Սարիկ Մինասյանի հաղթանակի պարագայում, ես կարծում եմ, որ գյումրեցին իր ձայնը կտա ՔՊ-ին և Սարիկին»,- ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել