Սյամոն փորձելու է «բորդյուրին չմնալ»
«Ի պատասխան ԶԼՄ-ների հարցումների հայտնում ենք, որ ս․թ․ մայիսի 18-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի՝ պաշտպանության պետական կոմիտե ստեղծելու և Սամվել Բաբայանին այդ մարմնի անդամ առաջարկելու գաղափարին «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը սկզբունքորեն դեմ չէ։ Առաջնորդվելով Արցախում ստեղծված ճգնաժամը հաղթահարելու մոտիվացիայով և նպատակով՝ Սամվել Բաբայանը պատրաստակամ է քննարկելու ստեղծվելիք մարմնի լիազորություններն ու գործառույթները»,-ահա այսպիսի հայտարարություն է տարածել Սյամոյի մամուլի ծառայությունը՝ հանրայնացնելով շեֆի դիրքորոշումը:
Ինչո՞ւ է Սյամոն դրականորեն արձագանքել Թովմասյանի առաջարկին: Սյամոն, ըստ երևույթին, այդ առաջարկի մեջ իր համար շանս է տեսել՝ «բորդյուրին չմնալու»: Խնդիրն այն է, որ Սյամոն գրեթե «վա բանկ» է գնացել, ինչը նշանակում է, որ օբյեկտիվորեն նա չէր էլ կարող բացասաբար արձագանքել Թովմասյանի առաջարկին, ավելին՝ նույնիսկ շատ հավանական է, որ Թովմասյանի այդ առաջարկը նախապես համաձայնեցվել է Սյամոյի հետ, որ Սյամոն մանթո չընկնի, չկորցնի լուրջ պաշտոն զբաղեցնելու վերջին հույսը:
Հիմա գլխավոր հարցն այն է, թե ե՞րբ կստեղծվի այդ կառույցն ու որքա՞ն էֆեկտիվ կգործի, ինչպիսի՞ լիազորւթյուններով օժտված կլինի կամ արդյոք իքնանպատակ չի՞լինի՝ նկատի ունենալով Սյամոյի այնտեղ գտնվելը՝ մեկի, որի գոյությունն իսկ վաղուց ինքնանպատակ է դարձել:



