«Էն, ինչ որ հիմա տեղի է ունենում, սա վերագրել զոհվածի ծնող-Նիկոլ Փաշինյանի որդի հարաբերություններին, նշանակում է ամբողջ իրականությունը չտեսնել. սա քաղաքական մրցապայքարի այլասերված դրսևորումների հետևանք ա, սա հասարակական միասնականության բացակայության հետևանք ա…»,-լրագրողների հետ զրույցում վայրահաչել է Խաչատրյան Վիգենը՝ խոսելով Աշոտիկի շուրջ ծավալվող վերջին դեպքերի մասին ու համոզմունք հայտնելով, թե միասնությունը միմյանց տեսակետները հարգելն ու քաղաքակիրթ ճանապարհով շարժվելն է:

Այլ բան կնճռոտված ճակատով ՔՊ-ականից լսել չէր էր կարելի. Վիգենը Վիգեն չէր լինի, եթե դոշ տված՝ Աշոտիկին չպաշտպաներ: Ուղղակի հարց է առաջանում՝ երբ Վիգենը փորձում է Նիկոլին հետույք մտնել, հաշվարկո՞ւմ է իր խոսքերի ընկալելիության աստիճանը, թե՞ տվյալ պարագայում դա այնքան էլ էական չի դիտակրվում:

Ի՞նչ կապ ունի քաղաքական պայքարը ծնողների անկեղծ հույզերի ու Աշոտիկի սադրիչ գործողությունների հետ, ընդհանրապես հասկանալի չէ: Քաղաքական պայքարի պրիզմայո՞վ է նայում Նիկոլն այս ամենին ու հենց դրա համա՞ր է ծնողներին մահվան դուռը հասցնում: Անկասկած, քանի որ Նիկոլն այլ պրիզմա ուղղակի չգիտի ու սեփական աթոռից անդին ոչինչ չի տեսնում: Կամ ի՞նչ միասնականության մասին կարող է խոսել Վիգենը, ի՞նչ իրավունքով, եթե գլխավոր պառակտիչը հենց Նիկոլն է. 2018-ից սկսվեց այս երկրի պառակտումն ու մեծ ողբերգությունը, երբ իշխանության եկան վիգենատիպ դեմքերը, իսկ պառակտումը կվերանա միայն այն օրը, երբ վերջապես գրողի ծոցը կուղակվեն Խաչատրյան Վիգենն ու նրա շեֆը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել