Սյամոյի ու Արցախի նախագահի հանդիպումից հետո պարզ դարձավ, որ առնվազն այս փուլում Սյամոյի երազանքները մնալու են օդում. նրան առավելագույնն առաջարկվել է անդամակցել ստեղծվելիք խորհրդակցական կոլեգիալ մարմնին, որի անդամներն են լինելու նաև Ռուբեն Վարդանյանը, պետնախարար Գուրգեն Ներսիսյանը, Արցախի ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը, Արցախի նախագահին կից ճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը: Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը հայտարարել է, որ եթե Սյամոյի նպատակն իշխանությունն է, ապա այն ձեռք բերելու ճիշտ ձևը համաժողովրդական ընտրություններն են ու նոր իշխանությունների ձևավորումը: Միաժամանակ Բաբայանը դեմ է արտահայտվել Արցախի հասարակության պառակտմանը նպաստող քայլերին:
Սա նշանակում է, որ Սյամոյի տապալված հանրահավաքը «քար է գցել» նրա քաղաքական ծրագրերի վրա. Հարությունյանի առաջարկը՝ Սյամոյին ընդամենը նրան չեզոքացնելու նպատակ ունի և ոչ ավելին, ինչը բնական է, քանի որ որպեսզի ինչ-որ մեկը քո քաղաքական ամբիցիաների հետ հաշվի նստի, դու պետք է հանրային կշիռ ուենաս, իսկ նման կշիռ Սյամոն չունի, ուստի պետք է կա՛մ ընդունի առաջարկը, կա՛մ հեռանա. ամբողջը և միանգամից նրան տվող չկա:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1729
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



