Նիկոլի նման անհայրենիքի մեղքով սահմանին շարունակում ենք զոհեր ունենալ, իսկ դա նշանակում է, որ Ադրբեջանը մտադրություն չունի գնալ խաղաղության: Նիկոլի համար օրակարգային հարց է «խաղաղության դարաշրջան» բացելը, որը մեզ կտանի ցեղասպանության:
Նիկոլ Փաշինյանը հստակ նշել է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այսինքն Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում, իսկ ժողովրդին այդ ամենից շեղելու լավագույն միջոցը շոուներ կազմակերպելն է:
Նիկոլը իր երեխաներին ներքաշել է քաղաքական հարցերի մեջ. օրինակ` այսօր կազմակերպել էր շոու Աշոտիկի միջոցով, ու դրանով ուզում էր ցույց տալ, որ ինքն այնքան խեղճ է, որ իր տղային կարողանում են ծեծել: Սա հերթական կազմակերպված ու իրագործված ծրագիրն էր, որը հանրությանը ստեղծված իրավիճակից շեղելու համար է:
Հայ ազգի դավաճանը սպանելով մեր զինվորներին, ցանկանում է ճնշում գործադրել նաև նրանց ծնողների նկատմամբ` էլի հանրության ուշադրությունը սահմանային իրավիճակից ու Արցախի հարցից շեղելու համար: Սկզբում «Եռաբլուր»-ից էին բռնի ուժով հեռացնում ծնողներին, այսօր էլ քրեական գործ են հարուցում նրանց վրա:
Այսպիսի շոուները շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ Նիկոլը չի իրականացրել Ալիևին տված իր խոստումները:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid02DAkwHT33rrYhHQ7Th2r5eSKRUWH9yPkn7SQH79fXG3mMiaFtqn8iTQfmzo699kd5l&id=100009109110029
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել